Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ֆրանսիայում հայերը բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ Թուրքիայի ԵՄ անդամակցության

28.01.2014   
  
hits: 2791


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարելիք այցի նախօրեին՝ հունվարի 25-ին եւ 26-ին, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության, որոնք կազմակերպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Ցույցեր տեղի են ունեցել Փարիզում, Մարսելում, Լիոնում ու Մոնպելյեում:

Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ն, Փարիզում հունվարի 26-ին՝ չնայած շատ վատ եղանակին, 400 ցուցարարներ հավաքվել էին Տրոկադերո հրապարակում, որպեսզի դատապարտեն Թուրքիայի հեռացումը ժողովրդավարության արժեքներից ու այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես նաեւ հայտարարեն, որ Եվրոպայում նա տեղ չունի:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը շնորհակալություն է հայտնել ասորի-քաղդեական, հունական, քրդական ու կիպրոսյան համայնքների ներկայացուցիչներին ակցաներին մասնակցելու համար ու դատապարտել է Թուրքիային լրագրողների ձերբակալությունների, մարդու, կանանց ու քրդերի իրավունքները ոտնահարելու, Կիպրոսի շրջափակման ու իր քաղաքացիներ կողմից Սիրիայում ահաբեկչության տարածման համար:

Սակայն նա նշել է նաեւ անհրաժեշտության մասին «աշխատել այն ուղղությամբ, որպեսզի Թուրքիան հայտնվի ճիշտ ուղու վրա», ընդգծել է նա, որ «Էրդողանի հետ դա հնարավոր չէ»՝ հավելելով, որ «Գյուլենի հետ նույնպես ավելի լավ չի լինելու»: «Եվրոպական միություն Թուրքիայի մուտ գործելու հարցը պետք է փոխգործակցի այդ պետության առաջընթացին: Սակայն քանի դեռ այդ պետությունը շարունակում է մնալ այս դիրքում, մենք պետք է մշտապես խոչընդոտենք Թուրքիայի անդամակցությանը ԵՄ»,- հայտարարել է Մուրադ Փափազյանը: Իսկ խորհրդի մեկ այլ համանախագահ Արա Թորանյանը նշել է. «Հարցն այժմ այն է, թե Եվրոպան վերջնական արդյունքում «կքեմալականացվի»՝ տրվելոց Անկարայի զանգվածային ազդեցությանը, թե Թուրքիան ներողություն կխնդրի ու կփոխհատուցի վնասը»:

Ֆրանսիայում քրդական միավորումների ֆեդերացիայի ներկայացուցիչ Լեոն Հայդարը դատապարտել է Թուրքիային հայերի եւ ասորի-քաղդեացիների ցեղասպանության համար, ինչպես նաեւ այն փաստի համար, որ այդ պետությունը 40 տարի ճնշում է քուրդ ժողովրդին Քրդստանում շարունակվող պատերազմով: Իսկ Ֆրանսիայի ասորի-քաղդեացիների միավորման նախագահ Դանիել Օգյուստը ցավով հայտնեց իր անվստահությունը Ֆրանսուա Օլանդին, ում գաղափարապես ինքը մոտ է, սակայն ով դեռ չի կատարել իր խոստումը ընդունել հայերի, ասորի - քաղդեացիների եւ հույների ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագիծը:

«Nouvelles d'Arménie»-ի համաձայն մոտ 300 մարդ հունվարի 25-ին, չնայած ցրտին ու քամուն, հավաքվել էր Մարսելի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի վարչության շենքի առաջ: Բողոքի ցույցին ներկա էին հայկական եկեղեցու, կիպրոսյան, հունական, ասորի-քաղդեական կազմակերպությունների, պատգամավորներ Գի Տեսյեյի, Քրիստոֆ Մասսայի, Անրի Ժիբրաելի, տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչներ:

Պատգամավոր Վալերի Բուայեն դարձյալ հայտարարել է իր վճռական դիմակայության մասին ԵՄ Թուրքիայի մուտք գործելու վերաբերյալ, ինչպես նաեւ դատապարտել է Թուրքիայի կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին, ինչպես օրինակ Բոսֆորի ինստիտուտն է, Ֆրանսիայի ներքին գործերին միջամտելու համար: Պատգամավորներ Գի Տեսյեի անունից Ժան-Պիեր Բերբերյանը հաստատել է նրա կտրականապես դեմ լինելը Թուրքիայի մուտք գործելուն ԵՄ:

Ինչպես գրում է «Le Progrès»-ը, Լիոնում նույնպես բողոքի ակցիա է տեղի ունեցել: Շաբաթ առավոտյան 200 մարդ հավաքվել է Լիոնում քաղաքապետարանի շենքի առաջ: նախաձեռնության նպատակն էր հիշեցնել իրենց դիմակայության մասին «թուրքակայն պետության կողմից ժխտման հանդեմ, որը տեղ չունի Եվրոպայում», այն ժամանակ, երբ Ֆրանսուա Օլանդը պետական այց է կատարում Թուրքիա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, Ֆրանսիա/France, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը