Լուրեր
նորություններ/news

Հայկական կազմակերպությունը Գլենդելում սեմինար է անցկացրել ճանապարհային երթեւեկության անվտանգության թեմայով

Հայկական կազմակերպությունը Գլենդելում սեմինար է անցկացրել ճանապարհային երթեւեկության անվտանգության թեմայով
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում 2013-ի հուլիսին, դպրոցի դիմացի հետիոտնի համար նախատեսված անցումում Լիդիա Բադալյանին  վրաերթի ենթարկելու հետեւանքով, նա երկու ամիս անցկացրել էր հիվանդանոցում՝ բազմաթիվ կոտրվածքներով:

Նրա դստեր՝, Լուսինե Սողոմոնյանի խոսքով՝ 75-ամյա կնոջ կյանքը ամբողջությամբ փոփոխվել է: Մինչ այդ դեպքը Բադալյանը ակտիվ կենսակերպ էր վարում եւ շաբաթական 4 անգամ մարզվում էր, բայց հիմա հենակներ է օգտագործում եւ չի կարողանում երկար կանգնած մնալ: Մինչ ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները, Բադալյանի դստեր ներկայացմամբ, հետիոտների վրաերթերի դեպքերը հաճախակիացել են:

Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, խնդրի քննարկման նպատակով Գլենդելում Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը փորձագետների մասնակցությամբ սեմինար է կազմակերպել ճանապարհային երթեւեկության անվտանգության թեմայով:

Փորձագետները կարծում են, որ պետք է ճանապարհային երթեւեկության կանոնների մասին տեղեկացնել հետիոտներին, հատկապես տարեցներին:

Գլենդելում նախորդ տարի տեղի է ունեցել 111 վրաերթ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am