Լուրեր
նորություններ/news

Մասաչուսեթսի նահանգապետի խորհուրդը մերժել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու պատճառով է դատավորի թեկնածությունը

Մասաչուսեթսի նահանգապետի խորհուրդը մերժել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու պատճառով է դատավորի թեկնածությունը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Դեվալ Պատրիկի առաջ քաշած թեկնածությունն Առաջին ատյանի դատարանի գլխավոր դատավորի պաշտոնում մերժվել է նահանգային խորհրդի կողմից՝ Հայոց ցեղասպանության ժխտման կապակցությամբ հակասությունների պատճառով:

Ինչպես գրում է «Boston Herald»-ը, ութ հոգուց բաղկացած խորհուրդը մերժել է Ջոզեֆ Բերմանի թեկնածությունը: Այդ կապակցությամբ նահանգապետը հայտարարել է, որ հիասթափված է ու որ Բերմանը որակավորված է: Խորհրդի որոշ անդամների համար ընտրությունը վիճահարույց էր: Հակադրությունը գլխավորում էր խորհրդի անդամ Մերելին Պետիտո Դիվեյնին Ուոթերթաունից:  Նա դեմ էր արտահայտվում Բերմանի կապերին Հակավարկաբեկման լիգայի հետ այն ժամանակ, երբ ազգային կազմակերպությունը հրաժարվեց 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում  1,5 մլն հայերի սպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն:

Ինչպես ավելի  վաղ հայտնում էր NEWS.am-ը, ամերիկյան Մասաչուսեթս նահանգի նահանգապետի խորհուրդը 2013թ.-ի դեկտեմբերին քվեարկություն չանցկացրեց դատավորի վիճահարույց թեկնածուի նշանակման համար, ով բախվեց հակադրության հետ կամզակերպության հետ կապերի եւ Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով:

Լուրեր Հայաստանից — NEWS.am