Լուրեր
նորություններ/news

Հայոց բանակի պատրաստվածությունը ստուգված է պատերազմով. ռուսական կայքի անդրադարձը

Հայոց բանակի պատրաստվածությունը ստուգված է պատերազմով. ռուսական կայքի անդրադարձը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայոց բանակին նվիրված հետաքրքրիր ֆոտոշարքով հոդված է պատրաստել ռուսական Lenta.ru կայքը: «Արմենպրես»- ի հաղորդմամբ` կայքը ներկայացրել է Հայոց բանակի կազմավորման պատմությունը Հայաստանի Հանրապտետությունում և Լեռնային Ղարաբաղում: «Այն, որ հայկական բանակն այսօր ամենամարտունակ և կազմակերպված բանակներից է տարածաշրջանում, արդեն անհերքելի իրականություն է և մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը»,- կայքը մեջբերում է ԼՂՀ նախագահի ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Ստուգված է պատերազմով» խորագրով հոդվածում արդրադարձ է կատարվում 1990-ական թվականների սկզբին Լեռնային Ղարաբաղում ազգային ազատագրական պայքարին: ԼՂՀ-ը ներկայացվում է որպես փաստացի (դե ֆակտո) անկախ պետություն:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշել են հայկական բանակի կազմավորման 22-ամյա տարեդարձը: Հայոց բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ-ի հետ, երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում վճռորոշ դեր խաղաց 1990- ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական ու գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

<

<

<

<

<

ARMENPRESS.am