Լուրեր
նորություններ/news

Ռումինիայի հայ համայնքը բողոքում է ՄԻԵԴ վճռի դեմ

Ռումինիայի հայ համայնքը բողոքում է ՄԻԵԴ վճռի դեմ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Այս տարվա հունվարի 30-ին, Ռումինիայի  Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ եւ ռումինահայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ եպիս. Հակոբյանի հրավերով, առաջնորդարանում հանդիպում է տեղի ունեցել Ռումանիայում Շվեյցարիայի դեսպան Ժան Յուպեր Լեպեթի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` դեկտեմբեր 17-ի վճիռը, որով արդարացվել է Շվեյցարիայի դատարանի կողմից «Ցեղասպանությունը միջազգային սուտ է» հայտարարության համար դատապարտված թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը:

Հանդիպման ներկա են եղել Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Փոլ Հակոբյանը, ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Ազգային ժողովի պատգամավոր Վարուժան Փամբուքչյանը, հոգեւոր հայրեր:

Հերթական անգամ ընդգծվել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորությունը: Ռումինիայի հայ գաղութի ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Փերինչեքի հայտարարության դեմ եւ իրենց բողոքը նամակի ձեւով հանձնել Շվեյցարիայի դեսպանին, որը նույնպես իր մտահոգությունը հայտնեց ստեղծված խնդրի վերաբերյալ:

Yerkir.am