Լուրեր
նորություններ/news

Հալեպի թաղամասերում հրթիռակոծման հետեւանքով տուժել են հայկական համայնքի շենքերը

Հալեպի թաղամասերում հրթիռակոծման հետեւանքով տուժել են հայկական համայնքի շենքերը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր գյուղ թաղամասում փետրվարի 3-ի կեսօրից հետո տեղի ունեցած հրթիռակոծման հետեւանքով մասնակի  տուժել են  «Սահակյան» գիմնազիայի եւ «Կիլիկիա» շենքերը, որոնք պատկանում են հայկական համայնքին: Այս մասին հաղորդում է Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թիմի մամուլի ծառայությունը:

Հրթիռակոծությունը սկսվել էր կեսօրից հետո: Զոհվել էր երկու մարդ՝ ազգությամբ արաբ տատիկ եւ թոռնիկ, մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Նրանց վիճակը կայուն է: Հրթիռակոծման հետեւանքով ավերվել են բնակելի շենքեր, վնասվել են փողոցներում կայանած ավտոմեքենաները:

Սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը հայտնում է Հալեպի մի շարք թաղամասերում կառավարության զորքերի կողմից հանցախմբերի մեծ թվով անդամների ոչնչացման մասին:

 

Լուրեր Հայաստանից — NEWS.am