Լուրեր
նորություններ/news

Գլենդելի բնակիչները պատրաստվում են ուժեղ երկրաշարժի. Հայուհին ամուսնու հետ սովորում է՝ ինչպես պահել աղետի ժամանակ

Գլենդելի բնակիչները պատրաստվում են ուժեղ երկրաշարժի. Հայուհին ամուսնու հետ սովորում է՝ ինչպես պահել աղետի ժամանակ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հարավային Քալիֆորնիայի բնակիչները, հնարավոր է, ստիպված լինեն միայնակ դիմագրավել, երբ իրենց սեյսմիկ գոտում հաջորդ ուժեղ երկրաշարժը գրանցվի եւ ռեսուրսներ չլինեն հասարակության անվտանգությունն ապահովելու համար: Սակայն Գլենդելի բնակիչներ Անի Ահարոնյանն ու նրա ամուսին Ռեզա Սերաջին չեն սպասում այդ օրվան, որ նոր նախապատրաստվեն:

«Մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի ինքնություն կարողանանք դիմագրավել աղետին»,-ասել է Ահարոնյանը:

Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, ամուսինները Գլենդելի հրշեջ ծառայությունում ներկա են եղել տարերային աղետների նախապատրաստության առաջին դասին: Նրանք ցանկանում են արագ արձագանքման խմբի սերտիֆիկացված անդամ դառնալ:

Թիմի անդամ դառնալու համար, Ահարոնյանն ու Սերաջին պետք է մասնակցեն 4-7 դասընթացի, որի ընթացքում կսովորեն, թե ինչպես արձագանքել ցանկացած աղետի դեպքում:

Լուրեր Հայաստանից — NEWS.am