Լուրեր
նորություններ/news

Կաթողիկոս Արամ Ա-ն իր զայրույթն է հայտնել Շվեյցարիայի դեսպանին կապված Փերինչեքի գործով Եվրոպական դատարանի որոշման հետ

Կաթողիկոս Արամ Ա-ն իր զայրույթն է հայտնել Շվեյցարիայի դեսպանին կապված Փերինչեքի գործով Եվրոպական դատարանի որոշման հետ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայերը մերժում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին որոշումը Հայոց ցեղասպանության ժխտման հարցի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Լիբանանում Շվեյցարիայի դեսպան Ռութ Ֆլինթի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես գրում է «Asbarez»-ը՝ հանդիպման ընթացքում կաթողիկոսն իր զայրույթն է հայտնել ՄԻԵԴ 2013թ.-ի դեկտեմբերին կայացրած որոշման կապակցությամբ Փերինչեքի գործի առթիվ: Նա նշել է, որ այդ որոշումը կասկածի տալ է դնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունը, ինչպես նաեւ նախադեպ է ստեղծում մյուս ցեղասպանությունների համար: Հետո նա իր միասնականությունն է հայտնել Շվեյցարիայի իշխանությունների հետ ցանկացած միջոցառման կապակցությամվ, որոնք նրանք կարող են ձեռնարկել տվյալ որոշումը չեղյալ համարելու կապակցությամբ:

Ֆլինթը կաթողիկոսին հայտնել է, որ շվեյցարիական դեսպանությունները ողջ աշխարհում  ՄԻԵԴ որոշման դեմ ուղղված բողոքի նամակներ են ստանում: Նույն հարցով Արամ Ա-ն  կապ է հաստատել նաեւ Բեռնում շվեյցարիական բողոքական եկեղեցիների դաշնության հետ, որոնք հաղորդել են իրեն այն մասին, որ տվյալ հարցը նամակի տեսքով փոխանցել են արդարադատության դաշնային նախարար Սիմոնետե Սամարուգեին:

Լուրեր Հայաստանից — NEWS.am