Լուրեր
նորություններ/news

Հայաստանի ռուսական ռազմակայանում ռազմապատմական թանգարան է ստեղծվում

Հայաստանի ռուսական ռազմակայանում ռազմապատմական թանգարան է ստեղծվում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրամանատարությունը որոշել է Գյումրիում ռազմապատմական թանգարան ստեղծել:

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թանգարանը ստեղծվում է պատմական  «Մեծ ամրոցի» տարածքում, որն ունի հնգանկյան ձեւ եւ հինգ ելք, որոնք կոչվում են դարպասներ (Էրիվանի, Կարսի,  Ախալքալաքի, Թիֆլիսի եւ Պահեստային): Շենքը կառուցվել է 18-րդ դարում: Թանգարանում նախատեսվում է 2 ցուցասրահ: Կցուցադրվեն 18-րդ դարում հայ-ռուսական հարաբերությունների հաստատման օրվանից մինչեւ մեր օրերի նյութեր:

Այդ նպատակով ռազմակայանի ա շխատակիցները օգտվում են արխիվային տվյալներից, պատճենում արժեքավոր նյութերը, կոմպլեկտավորում պատմական ցուցանմուշները՝ օգտվելով նաեւ տեղի բնակչության օգնությունից:

Լուրեր Հայաստանից — NEWS.am