Լուրեր
նորություններ/news

Հայուհու սպանության համար ադրբեջանցի հատուկջոկատայինը 23 տարի գաղութում կանցկացնի

Հայուհու սպանության համար ադրբեջանցի հատուկջոկատայինը 23 տարի գաղութում կանցկացնի

ՌԴ Պերմի երկրամասում ադրբեջանցի Էլդանիս Մամեդովը եւ Ազար Աքբարովը դատապարտվել են երկարամյա ազատազրկման՝ Սոլիկամսկի ճարտարապետ Օլգա Կարապետյանին սպանելու համար: Առաջինը խիստ ռեժիմի գաղութում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, երկրորդը՝ 23:

Երկու մարդասպաններն էլ՝ 27-ամյա Ազար Աքբարովը եւ 46-ամյա  Էլդանիս Մամեդովը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են:

Տղամարդիկ մեղավոր են ճանաչվել պատվերով սպանություն իրագործելու մեջ:

Դատարանը պարզել է, որ Մամեդովին է դիմել անհայտ պատվիրատու եւ առաջարկել փողի դիմաց սպանել ճարտարապետին: Որպես քիլլեր Մամեդովն ընտրել է իր ծանոթ նախկին  հատուկջոկատային Ազար Աքբարովին, որն էլ Օլգա Կարապետյանին սպանել է վերջինիս տան շքամուտքում: Մարդասպանն արդեն կրում է պատիժը սպանության եւ զենքի ապօրինի պահպանման համար, հայտնում է 59.ru-ն:

Ատենակալների միաձայն որոշմամբ ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել, Մամեդովին դատապարտել են 15, Աքբարովին՝ 23 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:

Լուրեր Հայաստանից — NEWS.am