Լուրեր
նորություններ/news

Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված տոնական համերգ կանցկացվի Երևանի Մոսկվայի տանը

Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված տոնական համերգ կանցկացվի Երևանի Մոսկվայի տանը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԽ Սահմանային վարչության սպաների և անձնակազմի, Հայաստանում ԶՈՒ Խաղաղապահ բրիգադի հրամանատարության և անձնակազմի, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների և հանրապետությունում ռուս հայրենակիցների ներկայացուցիչների համար տոնական  համերգ կանցկացվի փետրվարի 20–ին Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի «Մոսկվայի տուն» ՄՄԳԿ–ում։

«Համերգային ծրագրում կհնչեն հայրենասիրական երգեր միջազգային և հանրապետական մրցույթների և փառատոների դափնեկիրների, ինչպես նաև Երևանի առաջատար թատրոնների արտիստների կատարմամբ»,– հայտնեցին «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունից։

«Համերգի ավարտին Մոսկվայի տունը ոչ մեծ ընդունելություն կկազմակերպի հյուրերի համար, որի ժամանակ վետերանները, զինծառայողները և Մոսկվայի տան հյուրերը կկարողանան գավաթ բարձրացնել և շնորհավորել ներկաներին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ»,– նշվում է հաղորդագրությունում։

ar.newsarmenia.ru