Լուրեր
նորություններ/news

Հայաստանում առաջին անգամ կնշվի ռուսական Մասլենիցան

Հայաստանում առաջին անգամ կնշվի ռուսական Մասլենիցան

Ռուսական Մասլենիցան (Բարեկենդանը)  առաջին անգամ կնշվի հայկական մայրաքաղաքում երգուպարի ռուսական ավանդույթներով, հայտնեց Երևանի «Մոսկվայի Տուն» մշակութային–գործարար կենտրոնի  PR-ծառայությունը։

«Մոսկվայի Տուն» ՄՄԳԿ–ի կողմից կազմակերպած միջոցառումը կկայանա Մանկական այգում` Երևանի քաղաքապետարանի դիմաց։

«Այդ հնագույն սլավոնական տոնի մասին ներկայացում կցուցադրեն «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի աշակերտները։ Հավաքված երեխաներին ռուսական ամենաուրախ տոներից մեկին և ռուսական մշակույթին հաղորդակցվել ընդհանուր առմամբ կօգնեն զանազան խաղերն ու դպրոցական մրցումները»,– նշվում է հաղորդագրությունում։

Բոլոր հյուրերին այս օրը կբաժանվեն տաք նրբաբլիթներ, որոնք այս տոնի գլխավոր տարրն են։

Վերջում, ինչպես ենթադրում է հենց տոնը, ավանդաբար կայրեն Մասլենիցայի խրտվիլակը։

Մասլենիցան ձմեռվան հրաժեշտ տալն է, Զատկից առաջ ութերորդ շաբաթը։ Ավանդաբար այն անցնում է Մեծ Պահքից առաջ, ուղղափառ օրացույցի հումակերության շաբաթը, և այն ավարտվում է Ներման կիրակիով։

ar.newsarmenia.ru