Լուրեր
նորություններ/news

«Ոսկե Ծիրանը» Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ հայտարարում է սցենարների մրցույթ

«Ոսկե Ծիրանը» Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ հայտարարում է սցենարների մրցույթ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

«Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ հայտարարել են սցենարական մրցույթ։

Մասնագիտական ժյուրին, որի կազմը դեռեւս չի հրապարակվում, հայտագրված  կարճամետրաժ խաղարկային եւ վավերագրական ֆիլմերի սցենարներից կընտրի լավագույնը տասը: Դրամական պարգեւների կարժանանան բոլոր 10 սցենարները՝ լավագույն 3-ը՝ 1000-ական, 7-ը՝  500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Մրցույթը տարիքային կամ ազգային սահմանափակում չունի, մասնակցել կարող են հեղինակներ ամբողջ աշխարհից, կընդունվեն նաեւ գրական հիմք ունեցող սցենարներ: Մրցույթի վերջնաժամկետը 2014 թ. հունիսի 30-ն է:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը կարեւոր է ոչ միայն որպես մշակութային ծրագիր. «Սա կարեւոր է նաեւ որպես դիվանագիտական քայլ՝ նվիրված ազգի հիմնական ու ամենակարեւոր խնդիրներից մեկին»:

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը խոսեց նաեւ առաջիկա փառատոնի մասին։ Նա տեղեկացրեց, որ 11-րդ փառատոնը նվիրվելու է կինոբեմադրիչ Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին: Սպասվում են հայտնի ռեժիսորներ եւ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:

Լուրեր Հայաստանից — NEWS.am