Լուրեր
նորություններ/news

Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակում Հունաստանի խորհրդարանում ցուցանմուշներ կցուցադրվեն

Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակում Հունաստանի խորհրդարանում ցուցանմուշներ կցուցադրվեն

Հունաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան շատ արդյունավետ էր թե՛ Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման, թե՛ հայ- հունական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման առումով: «Արմենպրես»-ին փոխանցմամբ` լրագրողների խնդրանքով գնահատելով Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի երկօրյա պաշտոնական այցն, այս մաիսն նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` հատկանշական է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում Հունաստանի խորհրդարանում ցուցանմուշների ցուցադրություն կազմակերպելու ուղղությամբ:

 ARMENPRESS.am