Լուրեր
նորություններ/news

Ֆրանսիայի Վալանս քաղաքում հոգեհանգստյան կարգ է կատարվել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

Ֆրանսիայի Վալանս քաղաքում հոգեհանգստյան կարգ է կատարվել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ֆրանսիայի Վալանս քաղաքում հայկական Սուրբ Սահակ եկեղեցում, մարտի 2-ին, հոգեհանգստյան կարգ կկատարվի՝ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Ինչպես գրում է «Nouvelles d`Arménie»-ն, միջոցառումը կազմակերպում են 7 ասոցիացիաներ՝ «Արմենիա» մշակութային ասոցիացիան, Դրոմ եւ Արդեշ դեպարտամենտների ֆրանսահայ վետերանների կազմակերպությունը, Վալանսում ֆրանսահայերի մշակութային միության ժաժանմունքը, «Հիշողություն եւ ապագա» համույթը, Ուրֆայի հայրենակցական միությունը, Ուրֆայի կանանց կազմակերպությունն ու «Շերամ» ասոցիացիան:

Հոգեհանգստյան կարգից հետո միջոցառման մասնակիցները ծաղիկներ կդնեն Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հիշատակին:

Լուրեր Հայաստանից — NEWS.am