նորություններ/news
Եթե հայ ես... Սևան Նիշանյան
Թուրքիայում գտնվող հունական հին գյուղում՝ Շիրինջեում, բացառիկ կառույցներ հիմնելու միջոցով աշխարհի ուշադրությունը գրաված հայազգի Սևան Նիշանյանին դարձյալ դատի են տվել. հայտնում է agos.com-ը: Նշանյանը զրուցել է լրագրող Էմրե Էրթանի հետ: -Շիրինջեում Ձեր ո՞ր գործի համար են Ձեզ դատի տվել: -2008 թվականին փոքրիկ կառույցներից մեկում «կնիքը խախտելու» համար երկու տարի ազատազրկվեցի: Ինձ մտահոգում է այն, որ դրան հաջորդեցին մի քանի այլ տուգանքներ: Կառույցներից 9-ը ապօրինի էին: Ընդհանուր առմամբ` 19 դատական գործ ունեմ: Մի քանի օր առաջ դատարանից նամակ ստացա. պետք է 10 օրվա ընթացքում ներկայանամ: