նորություններ/news
Վալերի Թորոսյանը ընտրվել է Սոչի քաղաքի հասարակական միությունների Կոորդինացիոն Խորհրդի նախագահ
Սոչիում ստեղծվել է հասարակական միությունների Կոորդինացիոն Խորհուրդ: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ նոր հասարակական կառույցի հիմնադիրներ են դարձել քաղաքի ադիգ, հայ և հույն համայնքների շահերը ներկայացնող կազմակերպությունները՝ «Նառթ Խասէ» շափսուգական հասարակական բարեգործական մշակութային և ընկերային զարգացման հիմնադրամ (նախագահ՝ Մաջիդ Չաչուխ), Սոչիի հայերի միություն (նախագահ՝ Վալերի Թորոսյանը) և Սոչիի հույների միություն (նախագահ՝ Դմիտրի Սայտարիդի): Հասարակական միությունների Կոորդինացիոն Խորհրդի նախագահ է ընտրվել Վալերի Թորոսյանը: