Բելառուսի Գոմել քաղաքում բացվել է «Պատմական Հայաստան» ցուցահանդեսը
Նոյեմբերի 8-ին Բելառուսի Գոմել քաղաքի Ռումյանցևների և Պասկևիչների պալատի թանգարանում բացվել է «Պատմական Հայաստան» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, ցուցահանդեսի նմուշների շարքում բացի Երևանի պատմության թանգարանից բերված հայ ազգային տարազից ներկայացված են նաև գորգեր, ոսկերչական աշխատանքներ, զարդեր և հայկական տան կենցաղային իրեր: