Еркрамас

Среда, 01 апреля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սարքոզիի «Ցեղասպանութիւնը» ընդդէմ Օպամայի «Մեծ Եղեռնին» կամ համայնքային եւ պետական գործօններու հաշուառում

12.10.2011   
  
просмотры: 5825


Ֆրանսայի նախագահ Նիքոլա Սարքոզիի այցելութիւնը Հայաստան-Վրաստան-Ազրպէյճան կը շարունակէ գրաւել ինչպէս հայկական, այնպէս նաեւ շահագրգռուած կողմերուն եւ յատկապէս թրքական լրատուական, հասարակական եւ պետական շրջանակներուն ուշադրութիւնը: Ակներեւ է Հայաստանի եւ կովկասեան միւս հանրապետութիւններուն միջեւ Սարքոզիի տուած այցելութեան տարողութեան տարբերութիւնը` թէ՛ տեւողութեան եւ թէ՛ բովանդակութեան առումներով: Այս դիտարկումի առաջին կէտն է:

Որքան ալ տրամաբանական ըլլայ Ֆրանսայի նախագահական ընտրութիւններուն ֆրանսահայ համայնքի զանգուածային քուէն շահելու շարժառիթային գործօնի գերադասումը, այնուամենայնիւ հայ վերլուծական միտքին համար ճիշդ պիտի չըլլայ բացառապէս այս կէտով բացատրելը Սարքոզիի կատարած բոլոր յայտարարութիւնները: Տրամաբանութենէ զուրկ չէ նաեւ մրցակից ընկերվարականներէ կարեւոր խաղաթուղթ մը յափշտակելու մարտավարութեամբ բացատրուող Սարքոզիի ներկայացուցած վերջնագիրը Թուրքիոյ: Չմոռնանք, որ նախընտրական խոստումը չյարգած ըլլալու սուր քննադատութեան թիրախ էր գործող նախագահը:

Տակաւին. շարունակենք մէջբերել` «Ցե՛-ղա՛ս-պա-նո՛ւթ-իւնը՛» հայերէն վանկարկումն ու «կեցցէ՛»ներու շարքը, աւելցնելով մէկ երեւոյթ: Համակրանք հաւաքելու տրամադրութենէն անդին միտումը կա՞ր, թէ՞ ոչ հայերէնով «Ցեղասպանութիւնը» հակադրելու ամերիկացի իր պաշտօնակիցին հայերէնով օգտագործած «Մեծ եղեռն»ին, որ այս պարագային առաջադրուած եզրոյթի գործածութենէ խուսափումի մեկնաբանութենէ տարբեր որեւէ բացատրութիւն չունէր:

Նուազ կարեւոր հանգամանք չեն ներկայացներ Թուրքիոյ` Եւրոպական Միութեան անդամակցութեան դէմ դնելու եւ այդպիսով ֆրանսայի կեդրոն-աջ ուժերու համակրանքի վերահաստատումը շահելու` վերընտրութեան համար թեկնածու ներկայացող գործող նախագահին մօտեցումները:

Նոյն սրութեամբ չէին անշուշտ Ղարաբաղի հարցին մասին Սարքոզիի կատարած յայտարարութիւնները: Խաղաղութիւն հաստատելու եւ գոյավիճակը փոխելու առաջադրանքը հիմնական նորութիւն չէր պարփակեր իր մէջ: Պաքուն, սակայն, անհանգստութիւն ցուցադրեց Ցեղասպանութեան մասին Ֆրանսայի նախագահին կատարած յայտարարութիւններուն դիմաց` չմոռնալով նաեւ սահմանը բանալու ուղղութեամբ դրուած պահանջը: Ի վերջոյ պէտք էր ուղղակի-անուղղակի յիշեցնել սահման բանալու համար ղարաբաղեան հարցի լուծման նախապայմանը:

Այս բոլոր հանգամանքները նկատի ունենալով պէտք չէ մտահան ընել մէկ յստակ իրականութիւն: Ժխտողականութեան քրէականացումը, ըստ հրապարակային յայտարարութեան, ամիսներու խնդիր է: Իսկ այս մէկը զուտ նախընտրական հիմնաւորումներով բացատրելը ճիշդ չէ: Ֆրանսայի կովկասեան քաղաքականութիւնը, Մինսքի խմբակին համանախագահութիւնը, Հայաստան-Ֆրանսա միջպետական յարաբերութիւնները գործօններ են, զորս նկատի պէտք է ունենալ ֆրանսահայ համայնքի քուէի նկատառման եւ Թուրքիոյ` Եւրոպական Միութեան անդամակցութեան թղթածրարին կողքին:

Այլ խօսքով, վերլուծումը աւելի մասնակիացնելով, հայկական դաշտին մէջ երբ միաժամանակ թէ՛ համայնքային եւ թէ՛ պետական գործօններու կուտակում տեղի ունենայ, իրադրութիւնները կրնան յանգիլ նման արդիւնքի:

Կարեւորը այն է, որ հայկական տեղեկատուութիւնը Թուրքիան հարուածող նման յայտարարութիւններ չնսեմացնէ զուտ ընտրական բացատրութիւններով` ըմբռնելով հանդերձ այդ շարժառիթներուն իրողութիւնը: Նախադրեալները ցոյց կու տան, որ կ՛ուղղուինք դէպի ժխտողականութեան քրէականացում:

Շահան Գանտահարեան

«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, Ֆրանսիա/France

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

18:05 "Сильная Армения" Самвела Карапетяна создала блок с двумя партиями
17:17 Как перестать тратить часы на этикетки и ускорить отгрузку товаров на маркетплейсы
17:12 Избирательный список партии Пашиняна - результат восьмилетней деградации
16:58 "Вмешательство" в церкви: новый этап правового абсурда
16:54 Куда нам до них, до первоклассных наших белых европейцев
16:49 Рынок без случайностей: как сегодня зарабатывает риелтор
15:10 Народ тебя ненавидит, Никол!
13:25 "Чудо" откладывается по плану?
13:06 Странный террорист
12:44 Сетка кладочная 4Вр1 50х50: характеристики, применение и выбор
12:39 Экспертиза проектной документации: зачем нужна и как проходит
12:32 Манипуляции по отключению исторической памяти
12:18 Пашиняновская амнезия, или почему Азербайджан выдумал себе "геноцид"
12:12 Пашинян знает, что каждый гражданин считает его личным врагом
12:03 Фиктивный "праймериз" в интересах Пашиняна: политтехнолог о голосовании в правящей партии
11:06 Когда пиар подменяет молитву: Инцидент в церкви Святой Анны как спланированная провокация
10:51 Никол Пашинян — человек Азербайджана в Армении
10:40 Где будет решаться судьба Армении?
10:12 Чего только не скажешь, чтобы сделать то, что велел Алиев
17:31 Первая ложь в цепи бесконечности
17:10 Должностное лицо оскорблять нельзя. А гражданина можно?
17:05 Пока Никол "укрепляет мир", Алиева требует признать "геноцид азербайджанцев"