Еркрамас

Пятница, 20 февраля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սարքոզիի «Ցեղասպանութիւնը» ընդդէմ Օպամայի «Մեծ Եղեռնին» կամ համայնքային եւ պետական գործօններու հաշուառում

12.10.2011   
  
просмотры: 4860


Ֆրանսայի նախագահ Նիքոլա Սարքոզիի այցելութիւնը Հայաստան-Վրաստան-Ազրպէյճան կը շարունակէ գրաւել ինչպէս հայկական, այնպէս նաեւ շահագրգռուած կողմերուն եւ յատկապէս թրքական լրատուական, հասարակական եւ պետական շրջանակներուն ուշադրութիւնը: Ակներեւ է Հայաստանի եւ կովկասեան միւս հանրապետութիւններուն միջեւ Սարքոզիի տուած այցելութեան տարողութեան տարբերութիւնը` թէ՛ տեւողութեան եւ թէ՛ բովանդակութեան առումներով: Այս դիտարկումի առաջին կէտն է:

Որքան ալ տրամաբանական ըլլայ Ֆրանսայի նախագահական ընտրութիւններուն ֆրանսահայ համայնքի զանգուածային քուէն շահելու շարժառիթային գործօնի գերադասումը, այնուամենայնիւ հայ վերլուծական միտքին համար ճիշդ պիտի չըլլայ բացառապէս այս կէտով բացատրելը Սարքոզիի կատարած բոլոր յայտարարութիւնները: Տրամաբանութենէ զուրկ չէ նաեւ մրցակից ընկերվարականներէ կարեւոր խաղաթուղթ մը յափշտակելու մարտավարութեամբ բացատրուող Սարքոզիի ներկայացուցած վերջնագիրը Թուրքիոյ: Չմոռնանք, որ նախընտրական խոստումը չյարգած ըլլալու սուր քննադատութեան թիրախ էր գործող նախագահը:

Տակաւին. շարունակենք մէջբերել` «Ցե՛-ղա՛ս-պա-նո՛ւթ-իւնը՛» հայերէն վանկարկումն ու «կեցցէ՛»ներու շարքը, աւելցնելով մէկ երեւոյթ: Համակրանք հաւաքելու տրամադրութենէն անդին միտումը կա՞ր, թէ՞ ոչ հայերէնով «Ցեղասպանութիւնը» հակադրելու ամերիկացի իր պաշտօնակիցին հայերէնով օգտագործած «Մեծ եղեռն»ին, որ այս պարագային առաջադրուած եզրոյթի գործածութենէ խուսափումի մեկնաբանութենէ տարբեր որեւէ բացատրութիւն չունէր:

Նուազ կարեւոր հանգամանք չեն ներկայացներ Թուրքիոյ` Եւրոպական Միութեան անդամակցութեան դէմ դնելու եւ այդպիսով ֆրանսայի կեդրոն-աջ ուժերու համակրանքի վերահաստատումը շահելու` վերընտրութեան համար թեկնածու ներկայացող գործող նախագահին մօտեցումները:

Նոյն սրութեամբ չէին անշուշտ Ղարաբաղի հարցին մասին Սարքոզիի կատարած յայտարարութիւնները: Խաղաղութիւն հաստատելու եւ գոյավիճակը փոխելու առաջադրանքը հիմնական նորութիւն չէր պարփակեր իր մէջ: Պաքուն, սակայն, անհանգստութիւն ցուցադրեց Ցեղասպանութեան մասին Ֆրանսայի նախագահին կատարած յայտարարութիւններուն դիմաց` չմոռնալով նաեւ սահմանը բանալու ուղղութեամբ դրուած պահանջը: Ի վերջոյ պէտք էր ուղղակի-անուղղակի յիշեցնել սահման բանալու համար ղարաբաղեան հարցի լուծման նախապայմանը:

Այս բոլոր հանգամանքները նկատի ունենալով պէտք չէ մտահան ընել մէկ յստակ իրականութիւն: Ժխտողականութեան քրէականացումը, ըստ հրապարակային յայտարարութեան, ամիսներու խնդիր է: Իսկ այս մէկը զուտ նախընտրական հիմնաւորումներով բացատրելը ճիշդ չէ: Ֆրանսայի կովկասեան քաղաքականութիւնը, Մինսքի խմբակին համանախագահութիւնը, Հայաստան-Ֆրանսա միջպետական յարաբերութիւնները գործօններ են, զորս նկատի պէտք է ունենալ ֆրանսահայ համայնքի քուէի նկատառման եւ Թուրքիոյ` Եւրոպական Միութեան անդամակցութեան թղթածրարին կողքին:

Այլ խօսքով, վերլուծումը աւելի մասնակիացնելով, հայկական դաշտին մէջ երբ միաժամանակ թէ՛ համայնքային եւ թէ՛ պետական գործօններու կուտակում տեղի ունենայ, իրադրութիւնները կրնան յանգիլ նման արդիւնքի:

Կարեւորը այն է, որ հայկական տեղեկատուութիւնը Թուրքիան հարուածող նման յայտարարութիւններ չնսեմացնէ զուտ ընտրական բացատրութիւններով` ըմբռնելով հանդերձ այդ շարժառիթներուն իրողութիւնը: Նախադրեալները ցոյց կու տան, որ կ՛ուղղուինք դէպի ժխտողականութեան քրէականացում:

Շահան Գանտահարեան

«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, Ֆրանսիա/France

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

19:56 Армения: Главная цель властей – убедить электорат в том, что итоги выборов предопределены
19:40 Пашинян и Алиев неформально пообщались в Вашингтоне
19:16 Почему 3 из 4 новых игроков начинают путь именно со слотов
19:04 "Во имя Родины! Во славу Победы!": в Краснодаре чествовали защитников Отечества
18:33 Синтезатор речи: эволюция и применение технологии
18:26 Пашинян повсюду рассказывает о своем "героическом" прошлом
18:16 От Мюнхена до Тегерана: как мир продолжает маршировать назад
12:13 Арно Бабаджанян: Возвращение подлинного наследия в 25-томном собрании сочинений
12:05 Армения: Только 20% премиального фонда достается рядовым госслужащим, остальные 80% — высокопоставленным
11:30 Армяне в Армении становятся диаспорой
11:11 "Вредная" оппозиция
11:06 Ужасающее преступление остается безнаказанным: Со дня убийства Гургена Маргаряна прошло 22 года
10:48 Россия ответила Пашиняну: Железнодорожная система в Армении может "в одночасье сломаться"
10:29 Контуры постниколовской Армении
20:32 Тысячелетний путь армян Арцаха
20:25 Amnesty international: Приговор Рубену Варданяну стал кульминацией судебного фарса в Баку
19:45 Нужно сорвать "европейскую свадьбу" Пашиняна (видео)
19:19 "Смерть осознанная – бессмертие": в московском "Айордеац тун" отметили праздник Свв. Вардананц
19:14 Посылать позитивные сигналы
17:51 "Равносильно богохульству": Адвокат сообщил о подготовке иска против трех судей
17:44 В Тегеране боятся, что в Армении могут появиться израильтяне
17:15 ООН: Описанные в файлах Эпштейна действия сравнимы с преступлениями против человечности