Еркрамас

Среда, 08 апреля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Հայկ Սանոսյանի հայտարարությունը

28.11.2011   
  
просмотры: 4185


Ըստ լրատվամիջոցների` նոյեմբերի 25-ին պատգամավոր Հայկ Սանոսյանը իր ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` հայտարարել է, որ չի ճանաչում Վահագն Չախալյանին որպես քաղաքական գործիչ և չի տեսել նրա «ազգանպաստ քայլերը»։

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Հայկ Սանոսյանի հայտարարությունը։ Հաշվի առնելով այն հանրահայտ իրողությունը, որ պարոն Սանոսյանը տնտեսական և այլ բնույթի սերտ կապեր ունի վրաց տարբեր պաշտոնյաների հետ, որոնց թվում են նաև վրաց ուժային կառույցների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, նրա վերոհիշյալ հայտարարությունը կարելի է գնահատել որպես վրաց իշխանություններին հաճոյանալու ոչ բարոյական փորձ։

Հայկ Սանոսյանն այն անձնավորությունն է, որը օրին անմիջականորեն ստանձնել էր Ջավախքում բանտ կառուցելու վրաց իշխանությունների ծրագրի իրականացումը։ Նա, կատարելով վրաց իշխանությունների խոսափողի դերը, նաև արդարացնում է Ջավախք հայալեզու գիրք–գրականության տեղափոխման հարցում վրացական սահմանապահների կողմից հարուցվող խոչընդոտները` հայտարարելով, որ այդ գրականությունը ահաբեկչական բնույթի է։ Ուստի, այն հանգամանքը, որ Հայկ Սանոսյանը չի ընդունում Վահագն Չախալյանի քաղաքական ուղեգիծը և դեմ է նրա ծրագրերին, Վահագն Չախալյանին միմիայն դրական կողմից է բնութագրում։

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում Հայկ Սանոսյանին զերծ մնալ ջավախքահայության խնդիրների շահարկումից, դրանք` առաջիկա խորհրդրանական ընտրություններում պատգամավորական աթոռը վերստանալու նպատակին որպես մանրադրամ օգտագործելուց։ Միայն գործնական քայլերով, այդ թվում` ի պաշտպանություն իրենց քաղաքական հայացքների համար վրաց իշխանությունների կողմից հալածվող ջավախքահայ քաղաքական գործիչների, նա կարող է ապացուցել, որ իր համար ջավախքահայության շահերը ունեն իրական արժեք։

***************

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը ստեղծվել է 2009 թ. դեկտեմբերին: Այն միավորում է ջավախքահայության և վրացահայության խնդիրներով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպություններ: Դրանք են` «Ջավախք» հայրենակցական միությունը, Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» ՀԿ միությունը, «Վիրք» կուսակցությունը, «Ջավախք» ժողովրդական շարժում» կազմակերպությունը և «Ռուսաստանի ջավախքահայերի համայնք» կազմակերպությունը:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հիմնական նպատակներն են.

- ջավախքահայության առջև ծառացած քաղաքական, լեզվական, կրոնական, կրթական, մշակութային և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հետապնդումը:

- ջավախքահայության իրավունքների պաշտպանության խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելը:

- ջավախքահայության հիմնախնդիրների լուծմանն ուղղված համայն հայության ջանքերի ակտիվացումը:

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Վրաստան/Georgia, Ջավախք/Javakhk

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

14:01 Monument watch: Степанакерт был и остается мишенью азербайджанской политики вандализма
13:54 Путь Трампа - прямиком к поражению
13:48 Микрозаймы без отказа: удобный инструмент для решения срочных финансовых задач
13:11 Туркам выгодно углубление противоречий, им нужно, чтобы Армения окончательно разорвала связи с Россией
13:01 Серж Саргсян: Капитулянт хочет "сшить костюм на Алиева" из Конституции РА
12:55 Блок "Армения" представил социально-экономический раздел предвыборной программы (видео)
12:46 Дистанционное дополнительное образование: тренд, который меняет карьеры
11:46 Хочет ли общество, чтобы Азербайджан стал гарантом безопасности Армении?
11:19 Все, все средства хороши
11:06 Через 2 месяца проводим до порога…
10:56 Пока не поздно освободить Давида Минасяна!
10:43 Путин и Оверчук угрожают или предупреждают?
10:38 Армения: Безымянные предвыборные блоки
10:27 Автошкола "Вектор" в Краснодаре: как за два месяца научиться уверенно водить
09:20 Как не попасть впросак с пневморедуктором на промышленной линии: главные промахи
08:32 Видеоновости Армении и Диаспоры: выпуск от 7 апреля
18:48 Россия решила не подыгрывать Пашиняну, а сказать всё как есть
18:37 Выбросить дверь из-за плохой сигнализации?
18:30 Не клюют, но заклюют — Эрато спешит на помощь
18:19 Клей ВС-10Т: теплостойкий состав, который не подведёт в жёстких условиях
17:19 Имена вне закона: Пашинян в панике меняет правила игры за 60 дней до выборов
16:54 "Реальная Армения" Пашиняна: юридическая несостоятельность и политическая манипуляция