Еркрамас

Пятница, 05 декабря 2025 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Կովկասյան տարածաշրջանը` քաղաքական մակընթացություններին եվ ՙհումանիտար՚ աղետներին դեմ հանդիման

14.11.2011   
  
просмотры: 3681


ԼՂՀ և ՀՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը` ՙԽաղաղ Կովկասը` տարածաշրջանի զարգացման գործոն՚ թեմայով, անցկացվեց նոյեմբերի 4-ին, ՙՄեսրոպ Մաշտոց՚ և Դոնի Ռոստովի պետական համալսարանների նախաձեռնությամբ, որին մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի և ԼՂՀ բուհերի ներկայացուցիչներ:

Նախքան գիտաժողովի բացումը` ներկաներին իրազեկվեց, որ երկու համալսարանների դասախոսների միասնական ջանքերով հրատարակվել է ՙՌուսաստանը և Լեռնային Ղարաբաղի հայերը անցյալում և ներկայում՚ ժողովածուն, որի շնորհանդեսն արդեն կայացել է Դոնի Ռոստովում:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և միջոցառման նպատակները մանրամասնեց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:

ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն իր ելույթում կարևորեց բուհի կողմից կատարվող աշխատանքը և մասնավորապես նման գիտաժողովի կազմակերպումը, որի թեման առավել քան հրատապ է: Վ. Աթաջանյանի խոսքերով` այսօրվա դրությամբ խաղաղությունն, իրոք, տարածաշրջանի զարգացման ու կայունության ապահովման գործոն է, իսկ խաղաղության գինը, վերջին 20-30 տարիների կտրվածքով, արցախցիներից ավելի լավ երևի ոչ ոք չգիտի: Միայն խաղաղ պայմաններում կարելի է լուծել համազգային, տարածաշրջանային և այլ կարգի հարցեր: Ներկա դրությամբ Ադրբեջանի կողմից ռազմական ռևանշի փորձ է արվում, բայց բոլորին է հայտնի, որ հայկական կողմը եղել և մնում է բոլոր վիճելի խնդիրների, հակամարտությունների` ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական, խաղաղ կարգավորման կողմնակից:

ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանի ռեկտորն անդրադարձավ կրթության համակարգի արդիականացման խնդիրներին` շեշտելով, որ Եվրոպայից պետք է վերցնել լավը, օրինակելին` անփոփոխ թողնելով սեփական, առողջ հիմքը: Եվրոպայում մրցունակ է համարվում այն հասարակությունը, որը հետևողականորեն բարձրացնում է իր գիտահետազոտական բազայի որակը: Նման հասարակությունը ենթադրում է նաև նոր քաղաքացի` համառ, նախաձեռնող, օժտված բարձր բարոյական հատկանիշներով: Բայց մյուս կողմից` ներմիասնացման և գլոբալացման գործընթացների հորձանուտում հայրենասիրական դաստիարակությունը մղվում է հետին պլան, իսկ դա նշանակում է, որ ներկա ժամանակաշրջանը մեր առջև դնում է քաղաքական, սոցիալական և այլ կարգի խնդիրներ: Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում հատկապես հումանիտար կրթության ոլորտը: Ամփոփելով միտքը` Դ. Գաբրիելյանն ընդգծեց, որ ժամանակակից կրթության առանցքային խնդիրը յուրաքանչյուր անձի ընդունակությունների բացահայտումն է, նրա մեջ հայրենասիրության սերմանումը:

Պյատիգորսկի լեզվաբանական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, արմատներով արցախցի Վիկտոր Հակոբյանը, նախքան զեկույցի թեման ներկայացնելը, խոսեց իր գլխավոր մտահոգության մասին. առանձին ժողովուրդներ կարող են իրենց թույլ տալ լքել հայրենիքը, բայց մեր ազգը չպետք է հանդուրժի այդ ՙշքեղությունը՚` աշխարհին նվիրել իր ազգային գենոտիպը: Հայրենիքի սահմաններից դուրս հայկական տեղանուններն ի±նչ ազդեցություն կարող են ունենալ տեղի հայերի ազգային ինքնագիտակցության պահպանման վրա. այս խնդիրն էր արծարծված Վ. Հակոբյանի զեկույցում: Ցավոք, այսօրվա դրությամբ ՌԴ հարավային շրջաններում բնակավայրերի ազգային անվանումների քանակը խիստ նվազել է, չնայած որոշ տեղերում, օրինակ` Դոնում, պահպանվում են բավականաչափ հայկական տեղանուններ, որոնք մեր հայրենակիցներին ինքնըստինքյան հիշեցնում են իրենց ազգային ինքնության մասին: Իսկ Ստավրոպոլի երկրամասում նախկին տեղանուններից շատերն այլևս գոյություն չունեն:

Հյուսիսային Կովկասի երբեմնի հայկական քաղաքի` Սուրբ Խաչի (այժմ` Բուդյոնովսկ, հիմնադրվել է 18-րդ դարի վերջին), պատմությունը վկայակոչելով` պրոֆեսորը ցույց տվեց, որ մեր օրերում այդ տարածաշրջանում պանթուրքիզմի գաղափարական հենքի վրա նկատվում է տեղանունների նենգափոխում: Տեղի է ունենում Հյուսիսային Կովկասի ոչ միայն ապահայկականացում, այլև ապառուսացում: Նախկին Սուրբ Խաչը փորձում են ներկայացնել թուրքական անունով` Մաջար, պնդելով, որ այն երբեք հայկական չի եղել: Վերջերս Բուդյոնովսկում սկսել են տեղակայել ՙԼՈՒԿՕՅԼ՚-ի ֆիրմաներից մեկը, որին ցուցաբերվում է ֆինանսական մեծ օժանդակություն և աջակցություն: Խնդիր է դրված քաղաքը վերանվանել Մաջար` որպես թուրքական պետության կենտրոն, որն իբր գոյություն է ունեցել այդ տարածաշրջանում: Տեղանունների համար պայքարը քաղաքական նշանակություն է ձեռք բերում, և այս իմաստով ավելի է կարևորվում դրանց դերը ազգային ինքնագիտակցության պահպանման գործում:Երևանի պետհամալսարանի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանին լսարանն ունկնդրեց ընդգծված հետաքրքրությամբ: ՙԻրաքյան Քուրդիստանը` տարածաշրջանային անվտանգության համատեքստում՚ թեմայով զեկուցումը հանգում էր նրան, որ քրդական այդ տարածքը կարող է դառնալ լուրջ գործոն Կովկասում: Իրաքի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած ագրեսիայի արդյունքում աշխարհաքաղաքական նոր իրավիճակ ստեղծվեց Մերձավոր և Միջին Արևելքում. մարտահրավերները նետվեցին ոչ միայն տարածաշրջանային տերություններին` Թուրքիա, Իրան, արաբական երկրներ, այլև հենց իրեն` ԱՄՆ-ին: Զեկուցողի համոզմամբ` հայ հանրությունն ու հայ պատմագրությունը դեռևս ձերբազատված չեն քրդական խնդրի վերաբերյալ ավանդական կարծրատիպերից, խնդիրն ուսումնասիրված չէ տարածաշրջանային անվտանգության համատեքստում, հետևաբար, կարիք ունի նոր մոտեցումների` հաշվի առնելով զույգ հայկական պետությունների գոյությունը: Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարության կայացումը միանգամայն հնարավոր է դարձնում միասնական Քուրդիստանի ստեղծումը, որն ի զորու է ազդել Թուրքիայի, Սիրիայի, Իրանի քրդական կազմակերպությունների և նրանց առնչվող գործընթացների վրա: Անհրաժեշտ է նոր քաղաքականության մշակում` քրդական հարցի հետ կապված, Հայաստանի և Սփյուռքի գործիչների կողմից կատարվելիք քայլերի համակարգում` այն իրողությունների հաշվառմամբ, որ նշված տարածքը դառնում է քրդական զարգացումների կենտրոն: Մանավանդ որ, քրդական կողմից ցանկություն կա հայկական հյուպատոսություն ստեղծել Իրաքյան Քուրդիստանում:

Ի հայտ է եկել նոր ֆենոմեն` Իրաքյան Քուրդիստան, և ամենևին չի բացառվում անկախ պետության իրողությունը, իսկ դա կփոխի ողջ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի զեկույցում դիտարկվեց Հարավային Կովկասը` որպես Եվրամիության նախագիծ` ռազմավարական ու քաղաքակրթական ենթատեքստով: Նրա խոսքերով` ՙՀարավային Կովկաս՚ հասկացությունը ժամանակին հորինվել է զուտ քաղաքական նպատակով, որովհետև իրականում Հարավային Կովկասը վերջանում է Քուռ գետի ափերով, իսկ մենք գտնվում ենք Արևելյան Հայաստանի արևելյան նահանգներում: Աշխարհագրությունն ինքը քաղաքականացված է: Խաղաղ Կովկաս ունենալու համար նախ պետք է վտանգները ցույց տալ, ասել է թե` ուշադրություն հրավիրել այսօրվա չճանաչված պետությունների վրա, որոնք անջատվել են գաճաճ կայսրություններից: Վերջիններս, օգտվելով Խորհրդային Միության փլուզումից, արգելեցին իրենց տարածքներում գտնվող ինքնավար կազմավորումներին` օգտվելու ինքնորոշման իրավունքից: ՙԱռաքելական, քրիստոնեական հայ ժողովուրդը չի կարող շիա մահմեդական, թուրքական էթնոսի հետ ապրել անհավասար վիճակում,- ընդգծեց Լ. Շիրինյանը,- հետևաբար, շահագրգիռ կողմերին պետք է ասենք. եթե դուք դա մեզ պարտադրում եք, ուրեմն նախապատրաստում եք մեզ ՙհումանիտար՚ աղետի կամ ՙհումանիտար՚ ներխուժման: Լ. Շիրինյանի համոզմամբ` այս պարտադրանքներին պետք է ընդդիմանալ համառ աշխատանքով, գոնե քարոզչական հարթությունում, առաջադրելով մեր գաղափարները: Դրա համար մենք ունենք բավարար գիտական հիմքեր:

Լսվեցին այլ զեկուցումներ ու ելույթներ ևս, կարևորվեցին ռուս-արցախյան կապերը` որպես Կովկասի ժողովուրդների խաղաղ գոյակցության պատմական օրինակ: Գիտաժողովի մասնակիցները շարունակեցին աշխատանքն առանձին մասնախմբերում, իսկ վերջում հանրագումարի բերվեցին հնչած տեսակետներն ու առաջարկությունները:

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ, http://www.artsakhtert.com

Теги: Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, Արցախ/Artsakh, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

08:10 Геополитика вкуснее хлеба: как армян готовят к "свободе" от экономики
08:04 Армянская молодежь Москвы почтила память воинов, павших за свободу Арцаха
23:42 Топ сайтов казино, которые не стыдно рекомендовать
22:40 Экологичные решения при обустройстве современного офиса
18:18 Опубликованные документы по Нагорному Карабаху подтверждают: Пашинян - чудовище
18:12 Захарова считает неэтичной публикацию документов переговорного процесса по урегулированию карабахского конфликта
18:03 МИД РФ: Армения сама прервала переговоры по Карабаху и упустила возможности урегулирования
17:55 Последний парад "Гражданского договора"
17:49 Спецобувь: для кого, виды
17:44 Разбит экран ноутбука: какие варианты замены существуют и сколько это стоит
17:29 СНБ Армении задержала архиепископа Аршака Хачаряна
17:20 Сотрудники СНБ Армении заставляют священников не упоминать имени Католикоса во время Литургии
17:11 27 Святейших отцов выражают безоговорочную верность Католикосу Всех Армян
17:01 Казино JetTon Games: особенности игрового процесса
09:03 О чем рассказывают черепа
08:27 Если бы Пашинян понимал смысл письма Путину, он бы не опубликовал его
08:22 Ки-Уэстский документ легко "найти": Кочарян пояснил главную причину манипуляций Пашиняна
08:17 В Турции завели дело против журналистки за статью о Геноциде армян
20:05 Ложь раскрыта – Арцах мог остаться армянским
19:45 Представители армянской общины России награждены премиями Правительства РФ
18:21 Кии детские - как выбрать подходящий кий для юных игроков
18:10 The case is closed: был шанс заключить мирное соглашение и сохранить Карабах