Еркрамас

Пятница, 24 июля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Իսլամացած հայերի վերադարձը

02.12.2011   
  
просмотры: 2584


Օրեր առաջ հայ հասարակության ուշադրությունը գրավեց ազգությամբ հայ, 29-ամյա իմամ Աբդուլմեջիթի (Արթուր Մանուկյանի) սպանության լուրը Յարոսլավլ քաղաքում։ Հայազգի երիտասարդի կրոնափոխության պատճառներն անհայտ են։ Դժվար է խոսել նաեւ մեր օրերում այս երեւույթի տարածվածության մասին։

Մինչդեռ վերջին տարիներին հաճախ է խոսվում Թուրքիայում իսլամացած հայերի մասին։ Միանշանակ է, որ այս իրողությունն արդեն անմիջականորեն առնչվում է Հայոց ցեղասպանության հետ, եւ թերեւս սա է պատճառը, որ կրոնափոխ հայերի նկատմամբ հետաքրքրությունը մեծավ մասամբ սահմանափակվում է քաղաքական շրջանակներում՝ լինի դա Հայաստանում, թե Թուրքիայում։ Եվ եթե Հայաստանում խնդիրը քննվում է կրոնափոխ հայերի ինքնության բացահայտման, ազգային արմատներին նրանց հնարավոր վերադարձի տեսանկյունից, ապա հարեւան երկրում հայկական հետք են փնտրում բոլորովին այլ «մտահոգությամբ»։

Ամենաթարմ օրինակը օրերս Թուրքիայում «Քարթեպե» լաստանավը բռնազավթած ՔԲԿ անդամ Մենսուր Գյուզելի հայկական արմատների մասին բացահայտումն էր թուրքական մամուլում։

Ինչեւէ, կրոնափոխ հայերի թեման չի կորցնում քաղաքական ենթատեքստը։ Մինչդեռ խնդիրը նաեւ կրոնական դաշտում է, ինչը ենթադրել է տալիս նաեւ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը մահմեդական հայերի նկատմամբ։

«Մենք ընդունում ենք նրանց որպես մեր ազգի զավակների` պատմական ցավալի հանգամանքների պատճառներով հեռացած իրենց հայրերի հավատքից ու կրոնից: Մենք աշխատանք ենք տանում, որպեսզի նրանք վերագտնեն իրենց ազգային ինքությունը, որի առանցքը կազմում է քրիստոնեական հավատը»: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այս պատասխանը ֆրանսահայ «Նոր յառաջ» թերթին կարելի է համարել նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշում։

Այս առումով հատկապես ուշագրավ են երբեմն-երբեմն արձանագրվող մահմեդական հայերի վերստին կրոնափոխության՝ մկրտության դեպքերը Հայ Եկեղեցում։ Հոկտեմբերի 23-ին Դիարբեքիրի սուրբ Կիրակոս եկեղեցու օծման եւ առաջին պատարագի արարողություններին եւս հետեւել էր մի քանի հայերի մկրտություն։

Այս եւ թուրքահայ համայնքի այլ խնդիրների մասին է Կ.Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ ԱՐԱՄ արքեպիսկոպոս ԱԹԵՇՅԱՆԻ հետ հարցազրույցը։ Սրբազանի արեւմտահայերեն խոսքը ներկայացվում է արեւելահայերենով։

- Սրբազան, վերջին տարիներին հաճախ է խոսվում Թուրքիայում մահմեդականացած հայերի մասին։ Արձանագրվում են նաեւ դեպքեր, երբ նրանք կրկին վերադառնում են հայրերի կրոնին, ինչպես դա տեղի ունեցավ Դիարբեքիրի նորաօծ եկեղեցում։ Ձեր կարծիքով, ի՞նչն է դրդում նրանց վերադառնալ սեփական արմատներին։

- Ասեմ, որ ես էլ տիգրանակերտցի եմ, այդ եկեղեցում եմ մկրտվել։ Մոտ 30 տարուց ավելի եկեղեցու տանիքը փլած էր, եւ իմ միակ երազս այդ եկեղեցու վերակառուցումն էր։ Ես հավատում եմ, որ երբ գործում է եկեղեցի, մանավանդ երբ զարկում է կոչնակը եւ հրավեր ուղղում հավատացյալներին, թեեւ կրոնափոխ, բայց բոլոր այն հայերը, որոնք ունեն գիտակցում, գիտեն, որ իրենց արմատը հայ է, գալիս են եկեղեցի եւ ցանկանում մկրտվել։

Տարիներ ի վեր ես շրջում եմ գավառներում, անշուշտ, առավել հաճախ Տիգրանակերտում, եւ ծանոթ եմ առնվազն մեծամասնությանը, որոնք արմատով հայ են, եւ որոնք, սակայն, քաջություն չեն ունեցել առ այսօր հայտարարելու, թե հայ են՝ վախենալով իրենց դրացիներից։ Նրանց մեջ նաեւ իմ ազգականներն են՝ քրոջս ընտանիքը։

Դիարբեքիրի եկեղեցու օծումը առիթ դարձավ, որ 8 հոգի մկրտվեր, հայեր, որոնք մինչ այդ իրենց անձնաթղթում իսլամ էին գրված։ Այժմ նրանք քրիստոնյա են գրվում եւ մկրտվելով դարձել են Հայ Եկեղեցու անդամ։ Բայց տակավին նրանց ընտանիքների մյուս անդամների պարագան կա, որոնց եւս աշխատում եմ համոզել։ Տիգրանակերտում մոտավորապես այդպիսի 60 ընտանիք կա։ Նրանց մեկ առ մեկ փորձում եմ համոզել, որպեսզի հետ գան իրենց եկեղեցի, որպեսզի առանց քաշվելու, առանց վախի հայտարարեն, որ իրենք հայ են։

- Սրբազան, այնուամենայնիվ դուք օգտագործում եք «վախ» եւ «համոզել» բառերը։ Դա չի՞ նշանակում, որ սեփական արմատների մասին բարձրաձայնելու վախը դեռեւս պահպանվում է։

- Գիտեք, գավառը եւ Պոլիսը նույնը չեն։ Պոլսում ավելի զարգացած սերունդ է ապրում։ Անկարայի կամ Իզմիրի պես ժամանակակից քաղաքներում եւս երիտասարդությունն ավելի զարգացած է։ Բայց գավառներում տակավին փոքր-ինչ հետադիմություն կա, փոքր-ինչ ավելի ատելություն կա քրիստոնյայի, մանավանդ՝ հայի հանդեպ։

Ճիշտ է, որ քրդերը վերջին տարիներին զղջում եւ ինչ-որ կերպ ներողություն են խնդրում իրենց ծնողների կատարածի համար։ Բայց եւ այնպես՝ անգիտակից մարդիկ էլ շատ են։ Վախ կա, որ մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը, քանի որ երկար տարիներ հայերին արգելված էր աշխատել պետական հաստատություններում, օրինակ՝ քաղաքապետարանում, դպրոցներում եւ այլն։ Հատկապես չէին կարող ոստիկան, բարձրաստիճան զինվորական դառնալ։ Արգելված էր։

Բայց ներկա կառավարության շրջանում այս մարդկանց ոչ միայն իրավունք տրվեց պաշտոններ ստանձնել պետական հիմնարկներում, այլեւ հանրապետության մեջ սկսեցին վիճաբանել Ցեղասպանության հարցի շուրջ։ Մեծ փոփոխություն կա երկրում, եւ այս պատճառով է, որ հիմա կրոնափոխ հայերը մի փոքր քաջություն են ստանում եւ վերարթնացում ապրում։ Հիմա շատերն են գալիս Պոլսո պատրիարքարան եւ հայտարարում, թե ուզում են հայ դառնալ։

Բոլորին չէ, որ միանգամից ընդունում ենք։ Պետք է համոզվել, որ նրանց արմատներն իսկապես հայկական են։ Այսօր գավառներում տակավին շատերը խաչակնքում են, ոմանք տակավին գաղտնի կերպով խաչ են կրում, Տիգրանակերտի բարբառով մի քանի բառ են ասում։ Այսպես հայտնի են դարձնում, որ իրենք հայ են։ Անշուշտ, այս ամենը մեզ ուրախացնում է։

- Սրբազան, Դուք խոսում եք ավելի շատ Դիարբեքիրի կրոնափոխ հայերի մասին։ Մինչդեռ նման հայեր կան նաեւ այլ գավառներում։ Ձեր գնահատականով՝ որքա՞ն են նրանք։

- Ոմանք նման հայերի թիվը սկսում են հաշվել 1915 թվականից։ Ես վերջին սերունդն եմ հաշվում։ Որովհետեւ 1915-ին կրոնափոխ եղածների 3-րդ, 4-րդ սերունդն է արդեն։ Նրանց հետ կապված հույսեր չունեմ։ Բայց այն սերունդը, որոնց ծնողներն ուղղակի հայ էին, հայերեն էին խոսում, գաղտնի կերպով խաչ էին անում եւ կամ խաչ կրում, նրանց թիվը 100 հազարից ավելի է։ Այսօր մենք Թուրքիայի մեջ պաշտոնապես 70 հազար ենք։ Այս թվին առավելաբար պետք է ավելացնել եւս 100 հազար։

Եվ ես Թուրքիայի վարչապետին ասել եմ, որ երկրի մեջ դեռ 100 հազար հայեր կան, որոնք քաջություն չունեն հայտարարելու, որ իրենք հայ են։ Եվ վարչապետն էլ հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ինչ անուն էլ տաք՝ նրանք հայ են։

- Ազգային փոքրամասնություններից բռնազավթված գույքի վերադարձման մասին թուրքական կառավարության այս տարվա որոշումը ի՞նչ է ենթադրում Պոլսո հայոց պատրիարքարանի համար։

- Պատրիարքարանն ինքնին կալվածք ունենալու իրավունք չունի։ Բայց բռնագրավված կալվածքները բոլորն էլ մեր եկեղեցիներին են պատկանում։ «Վագֆ» ասվածը մեր եկեղեցիներն են, որոնք կալվածք ունենալու իրավունք ունեն։ Ժամանակին այդ ամենը նրանց ձեռքից վերցվել է։

Մի քանի ամիս առաջ վարչապետը հայտարարեց, որ կա 1936 թվականին արձանագրված կալվածքների ցանկը եւ այդ ցանկերում ինչ արձանագրված է, պիտի աշխատեն հետ տալ։ Մեկ տարի ժամանակ է տրված։ Այդ մեկ տարվա մեջ, երբ էլ դիմեն, 80 օրվա ընթացքում գույքը պիտի վերադարձվի։ Հիմա ինչ փաստաթուղթ էլ գտնենք՝ փոքր կամ մեծ, խնդիր չէ, կդիմենք եւ կպահանջենք։ Մեկ քառակուսի մետր էլ լինի, 10 հազար քառակուսի մետր էլ՝ մեզ համար կարեւոր է։

Մենք այնքան էլ շատ փաստաթղթեր չունենք։ Բայց ցանկը կառավարության մոտ կա։ Այդ ամենը համեմատելով, եթե նույնիսկ փաստաթուղթ էլ չունենանք, բավարար է, որ թաղային խորհուրդը պաշտոնական դիմում ներկայացնի։ Մինչ այսօր 50-60 միավոր վերադարձված է եւ դեռ մեկ տարվա ընթացքում այդ թիվը հարյուրավոր պիտի դառնա։

Հեղինե Մկրտչյան, www.verjinlurer.am

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, պատմություն/history, հարցազրույց/interview

Уважаемые читатели! Уже более тридцати лет Информационный центр «Еркрамас» рассказывает о событиях в Армении, Арцахе и армянской Диаспоре. Мы продолжаем эту работу благодаря поддержке читателей, которым небезразличны судьба армянского народа и независимая журналистика. Если вы цените нашу работу и хотите, чтобы «Еркрамас» продолжал развиваться, вы можете поддержать проект добровольным взносом.

РЕКВИЗИТЫ ДЛЯ ПОДДЕРЖКИ:
Карта Сбербанка – 2202 2072 1610 0373
Форма для донатов https://dzen.ru/yerkramas?donate=true



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

02:23 Закавказская Сицилия или Ограбление по-армянски: пока власть давит оппозицию, силовики пилят вещдоки
01:06 Миллион алых роз из окна НЕ увидишь ты...
00:53 Орден Почетного Легиона с пряным запахом Baccarat Rouge
00:41 Ежегодное паломничество в монастырь Св. Фаддея в Иране собрало 3000 армян со всего мира
00:28 Глава ОБСЕ должен быть барьером против нарушений свободы религии, а не их добровольным сторонником
00:13 Рейтинг онлайн-казино: как читать и сравнивать сайты
22:23 Армянский спорт (23 июля): золото в стрельбе, футбольные еврокубки, успехи в шахматах, теннисе и баскетболе
20:45 Геология участка: особенности грунтов и этапы инженерных изысканий
16:38 Переобувшиеся на ходу: "Цвет нации" или обслуживающий персонал?
16:22 Главная битва: Против нео-турецкого пашизма и за единство нации
16:00 Будущее Армении не может быть принесено в жертву дипломатической приспособляемости
11:33 Европа, рыба и прабабушкины справки
11:13 Почему Пашинян неспокоен и что ему покоя не дает
10:14 Три важных события вокруг Армении, оставшиеся в тени "мандатного шума"
09:45 Каменный журнал в историческом Харберде
09:31 Как Пашинян с Онегиным подружился
09:04 Китай как рынок возможностей: в чем выгода прямых покупок
08:45 Особенности фундамента для двухэтажного кирпичного дома
22:03 Армянский спорт (22 июля): Голы в Сумгаите, историческое золото в стрельбе, шахматный триумф в Поти, Никита Симонян на марке и ...
20:19 Со стороны официального Еревана предательство продолжается
19:35 Между премьерами Армении и России был принципиальный разговор
18:48 Испанский стыд и армянский джем: 22 тонны абрикосов не вынесли дорожных испытаний