Еркрамас

Среда, 01 апреля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Մարտավարական փոփոխություններ եւ հաջողության ցուցանիշեր

18.12.2011   
  
просмотры: 2502


Միացյալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան քվեարկած թիվ 306 բանաձեւը Հայ դատի աշխատանքներու մարտավարական փոփոխության արգասիքը կարելի է համարել: Բանաձեւը, առանց Ցեղասպանություն բառեզրի օգտագործման, խորքին մեջ կթեւակոխե ճանաչումի հաջորդ հանգրվանը` հատուցումներու մեկ կարեւոր բաժինը:

Ներկայացուցիչներու տունը առանց առաջադրված բառեզրին շուրջ ծավալող բանավեճի խորքին մեջ կանցնի՛ ճանաչման բուն նպատակին եւ Թուրքիայեն կպահանջե իրավունքներու վերադարձ` բուն իրավատիրոջ:

Կը վերադառնանք հատուցումի բաժինին. նախ, տառացիորեն ներկայացնենք թիվ 306 բանաձեւին հիմնական 4 կետերը.

- Դադրեցնել Թուրքիո մեջ բոլոր տեսակի կրոնական խտրականությունները:

- Արտոնել եկեղեցիներուն իրականացնել կրոնական ծեսեր, մատուցել կրթական, ընկերային ծառայություններ` առանց սահմանափակումներու:

- Վերադարձնել քրիստոնեական եկեղեցիները, կրոնական եւ կրթական կառույցները, դպրոցները, հուշարձանները, սրբավայրերը եւ այլ աղոթատեղիներ, ինչպես նաեւ շարժական գույքը (արվեստի գործեր, ձեռագիրներ, եւ այլն):

- Արտոնություն տալ քրիստոնյաներուն կատարել եկեղեցիներու, աղոթատեղիներու, այլ սրբավայրերու եւ հիվանդանոցներու նորոգության աշխատանքներ:

Առաջին կետը ուշադրություն կգրավե: Բանաձեւի որդեգրումը առաջին հայացքով կձգե այն տպավորությունը, որ որոշումը, իր ընդհանուրին մեջ, կվերաբերի քրիստոնեական կրոնի ազատության, ընդ որում հայկականին: Ուշադիր ընթերցումը առաջին կետին կնախանշե ինքնին, որ կխոսվի բոլոր տեսակի կրոնական խտրականություններուն վերջ տալու անհրաժեշտության մասին: ,բոլորե-ը այստեղ խտրականություններուն տարատեսակության չի վերաբերիր, այլ կրոններուն: Իսկ բոլոր կրոններուն մեջ կներառվի հրեականը, ինչ որ մտածել կու տա հրեական լոպիի մասնակցության, անուղղակի քաջալերանքին կամ առնվազն գործընթացը չարգելակելու մասին: Բանաձեւը բնականաբար հայկականին առընթեր վայելած է զորակցությունը երկրի թիվ 2 լոպիիստական խմբավորումին` հունական քաղաքական գործոնին: Ուրկե կընդգծվի՛ ճշդված մարտավարության երկրորդ կարեւոր հանգամանքը` լոպիիստական ուժերու կուտակումի ապահովումը, իբրեւ կարեւոր նախադրյալ հաջողության հասնելու:

Կրոնական ազատությունը, եկեղեցիներու նորոգությունը, սրբավայրերու արարողություններ կազմակերպելու իրավունքը մարդկային իրավունքի այնպիսի բաղադրատարրեր են, որոնց առաջադրումն ու պահպանումը նախապես այլ ուխտերով եւ համաձայնություններով վայելած են Միացյալ Նահանգներու աջակցությունը. հաճախ ալ` անոր հառաջատար ներգրավվածությունը նման փաստաթուղթերու ձեւավորման մեջ: Մարտավարական երրորդ արդյունավետ մոտեցումը առաջադրված միջավայրի կիրարկած արժեհամակարգի որդեգրումով նմանատիպ բանաձեւի նախագիծերու ներկայացումին մեջ կկայանա:

Ներազգային առումով եւս տակավ կձեւավորվի ճանաչումեն հատուցում հավաքական աշխատանքի անցում կատարելու անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետությունը իր բարձրագույն ղեկավարության մակարդակով կխոսի Սեւրի դաշնագիրի այժմեական եւ իրավական կարեւորություն ներկայացուցած ըլլալու իրողության, արդարության վերականգնման եւ Ցեղասպանության հետեւանքներու վերացման մասին, մինչ սփյուռքը հետզհետե պահանջատիրական հիմունքի վրա կշեշտե հատուցումներու իրավական թղթածրարի պատրաստության անհետաձգելիությունը: Այս ծիրին մեջ կարեւոր մեկնակետ կհամարվի սփյուռքի ազգային եւ հոգեւոր կեդրոնին` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնած գիտաժողովի կազմակերպումը` միջազգային օրենքի հիման վրա հատուցումներու իրավաքաղաքական պատրաստվածության ենթահողը նախագծելու համար:

Մինչ մարտավարական այլ տեսակի փոփոխություններ այս օրերուն կնախանշեն հաջողության նախադրյալները` Ֆրանսայի մեջ Ցեղասպանության ժխտումի քրեականացումին:

Հայկական գործոնը ինքնապարտադրանքի փաստերով կպարտավորեցնե պաշտոնական Անգարան մերթ դեպի Փարիզ սպառնալու, մերթ դեպի Վաշինկթըն հակազդեցության կարգով հայտարարություններ կատարելու: Իրադարձությունները այնպես մտածել կու տան, որ դեպի 100-ամյակ ճիշդ հունով կառաջնորդվի՛ համահայկական գործոնը:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, կրոն/religion

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

16:36 Видеоновости Армении и Диаспоры (16 марта – 31 марта)
16:30 Профилактика прежде всего: как Абхазия выстраивает оборону от терроризма и экстремизма
18:05 "Сильная Армения" Самвела Карапетяна создала блок с двумя партиями
17:17 Как перестать тратить часы на этикетки и ускорить отгрузку товаров на маркетплейсы
17:12 Избирательный список партии Пашиняна - результат восьмилетней деградации
16:58 "Вмешательство" в церкви: новый этап правового абсурда
16:54 Куда нам до них, до первоклассных наших белых европейцев
16:49 Рынок без случайностей: как сегодня зарабатывает риелтор
15:10 Народ тебя ненавидит, Никол!
13:25 "Чудо" откладывается по плану?
13:06 Странный террорист
12:44 Сетка кладочная 4Вр1 50х50: характеристики, применение и выбор
12:39 Экспертиза проектной документации: зачем нужна и как проходит
12:32 Манипуляции по отключению исторической памяти
12:18 Пашиняновская амнезия, или почему Азербайджан выдумал себе "геноцид"
12:12 Пашинян знает, что каждый гражданин считает его личным врагом
12:03 Фиктивный "праймериз" в интересах Пашиняна: политтехнолог о голосовании в правящей партии
11:06 Когда пиар подменяет молитву: Инцидент в церкви Святой Анны как спланированная провокация
10:51 Никол Пашинян — человек Азербайджана в Армении
10:40 Где будет решаться судьба Армении?
10:12 Чего только не скажешь, чтобы сделать то, что велел Алиев
17:31 Первая ложь в цепи бесконечности