2011 թվականի դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի Ազգային Ակադեմիայի Ա.Յու.Կռիմսկու անվան Արեւելագիտության ինստիտուտում տեղի է ունեցել «Ուկրաինա եւ Արեւելք. Պատմամշակութային փոխգործողության ավանդությունները» խորագրով Միջազգային գիտական կոնֆերենցիան՝ նվիրված Յարոսլավ Դաշկեւիչի ծննդյան 85-ամյակին:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Սամվել Ազիզյանի տեղեկությանը (Կիեւի հայկական համայնք՝ www.kao.kiev.ua), կոնֆերենցիայի շրջանակներում Ուկրաինայի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Ա.Ի. Բոժկոյի նախագահությամբ կազմակերպվել է «Հայաստանը եւ հայերը Ուկրաինայի անցյալում» թեմայով բաժանմունքի աշխատանքը:

Այս թեմայով ներկայացվել են հետեւյալ զեկուցումները՝ Հովհաննես Ալեքսանյան (Երեւան) «Հայերը Ղրիմում Խորհրդային Միության ժամանակ», Իգոր Գուլյանովիչ (Օդեսա) «Հարավ-Արեւմտյան Ուկրաինայի քաղաքների հայ բնակչությունը 19-րդ դարի կեսին. Պատմաժողովրդագրական տեսանկյուն», Նատալյա Զուբ (Ռուդենկո) (Կիեւ) «ԽՍՀՄ-ում 20-30 թվականներին Կովկասի պատմության ուսումնասիրության որոշ», Զիյավուդին Սաիդով (Լուգանսկ) «Արաբների խաղաղ պայմանագրերը Կովկասի տիրակալների եւ ժողովուրդների հետ 7-րդ դարին», Գլեբ Իվանկին (Կիեւ) «Կիեւի հայկական եկեղեցու պեղումները 20-րդ դարի 70-ական թվականներին», Ալեքսանդր Բոժկո (Կիեւ) «1621 թվականի Խոտինի պատերազմը Ուկրաինայում ստեղծված 17-րդ դարի հուշարձաններում»:
Կոնֆերենցիայի աշխատանքին մասնակցել է նաեւ Կիեւի հայկական համայնքի նախագահ Տիգրան Ղարագյոզյանը: Կոնֆերենցիայի նյութերի հիման վրա կհրատարակվի գիտական հավաքածու: