Еркрамас

Среда, 04 февраля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թբիլիսահայ գեղանկարիչ Գիորգի Մանոյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում

27.02.2012   
  
просмотры: 3193


Փետրվարի 24-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի եւ Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ , Վրաստանում ՀՀ դեսպանության եւ «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի աջակցությամբ ,Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում բացվեց թբիլիսահայ գեղանկարիչ Գիորգի Մանոյանի անհատական ցուցահանդեսը:

Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը զարդարած յոթ տասնյակից ավելի յուղաներկ եւ մատիտանկար աշխատանքները ճանաչված գեղանկարչի մտորումների, հուզական աշխարհի եւ երեւակայական պատկերների արտահայտությունն է կտավի վրա: Բնանկար ու դիմանկար, անցյալի հուշեր ու ներկա իրականություն, հոգու ցավ ու հաղթանակի բերկրանք – ահա Մանոյան գեղանկարչի հավատամքը, որ պարզորոշ ու իրատեսորեն արտահայտվում է նրա հարուստ ներկապնակով:

Ցուցահանդեսը բացեց «Հայարտուն» մշակույթի կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանը: Ներկա էին Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը,Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակից Արտակ Ղալաչյանը, «Կամուրջ» գրական –մշակութային կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանը, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը, նկարիչ Ջովաննի Վեփխվաձեն, հավաքորդ Ալեքսան Պիրադովը, նկարչի գործընկերները, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը Գիորգի Մանոյանին արժեւորեց որպես երաժշտական հանգերով ստեղծագործող հոգեբան նկարչի, ինչը փայլուն կերպով երեւում է նրա աշխատանքներում:

ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, քանդակագործ Լեւոն Օսիպովը, հանգամանալից խոսելով ցուցադրված նկարնների մասին, Մանոյան նկարչին անվանեց գունային գամմայի փայլուն գիտակ, որի կերտած բնանկարները հետաքրքիր են, դիմանկարները՝ խորը, նատյուրմորտները՝ իրական եւ հյութեղ:

Բոլոր ելույթ ունեցողները ընդգծեցին Մանոյան ստեղծագործողի արվեստի անմիջականությունը, գծանկարների առանձնահատուկ զարգացումը, գեղանկարչության յուրահատկությունը:

Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության եւ գնահատանքի խոսքում Գիորգի Մանոյանին անվանեց մարդ մեծատառով՝ քանզի նա գովելի է իր ստեղծած գեղեցիկ ընտանիքով, դաստիարակած որդիներով, ընկերասիրությամբ, հոգեւոր կյանքին նվիրվածությամբ եւ ազգասիրությամբ:

Թբիլիսյան կոլորիտի վերարտադրող գեղանկարիչ Մանոյանը մատենագրի ջանասիրությամբ անմահացնում է Թբիլիսիի հայկական հոգեւոր կոթողների պատկերները:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մարտի 2-ը:

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոն

Теги: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

21:08 Технологии и финансы: эволюция торговли в цифровую эпоху
19:08 Времена изменились
18:56 Карапетян – 34%, Пашинян – 33%: движение "По-нашему" представило итоги соцопроса
18:04 Защита бренда: как проходит регистрация товарного знака в России
17:11 Армения продолжит оставаться в "чёрном списке"
17:05 Подарок Баку Пашиняну
17:00 Что такое арабская парфюмерия: полный гид для начинающих
16:39 Духовенство под замком
16:21 Состояние Вигена Эулджекчяна ухудшается, но власти ему не помогают
16:11 Министр просто "запуталась"... Кому нужен такой министр?
15:54 Экологичный лагерь в сердце природы: обзор отдыха в Вудлэнд Кэмп
14:53 Увядший цветок парламентаризма
14:38 Союз "Арцах" подвёл итоги программы поддержки
14:23 Курьерская служба в Беларуси: подключение к Яндекс Про без лишних хлопот
12:42 Особенности продвижения медицинских сайтов
12:27 Пашинян с Алиевым демонстрируют полное взаимопонимание
12:13 Кто танцует под дудку Пашиняна
04:00 Архиерейский собор как Сталинград в борьбе ААЦ с оккупантами
03:53 Наркологический центр в Краснодаре "Генезис"
03:29 Армения: Власть "способных на всё" нужно заменить властью действительно способных
03:24 Цифромация: новое измерение эволюции бизнеса
02:36 Арарат: Всемерная помощь Баку