Տոն էր Գագրայի Խ. Աբովյանի անվան թիվ 3 հայկական դպրոցում: Ծաղիկներով, լեզվին նվիրված ասույթներով զարդարված դահլիճը ցնծում էր ուրախությունից. չէ՞ որ մայրենի լեզվի տոնն էր: Ինչպես 405 թ. Վաղարշապատը ցնծությամբ ու ուրախությամբ, երգով ու պարով դիմավորում էր Մեսրոպ Մաշտոցին, այդպես էլ այստեղ ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները «Քոչարի» առնական երաժշտությամբ ու պարով դիմավորեցին Մաշտոցին՝ նրա 36 գրերը ներկայացնող աշակերտներին:
Այնուհետեւ հնչեցին գեղեցիկ բանաստեղծություններ, ասույթներ, մեծարումներ՝ ձոնված Մաշտոցին ու հայ գրերին: Եղան փոքրիկ բեմադրություններ՝ կապված լեզվի քերականության, ոճի եւ կետադրության կարեւորության հետ:
Հանդեսից առաջ ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Գալուստ Տրապիզոնյանը, որը նշեց մեր ժողովրդի գոյատեւման գործում հայ գրերի ունեցած մեծ դերակատարության մասին:
Հանդեսին ներկա էր նաեւ շրջբաժնի տեսուչ Գոհար Ավետիսյանը: