Еркрамас

Среда, 04 февраля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Դասական երաժշտւթյան երեկո՝ նվիրված Հայոց մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին

22.04.2012   
  
просмотры: 3015


Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանի Հայ Համայնքի, Վրաստանի Հայերի ազգային կոնգրեսի եւ Թբիլիսյան Հայերի ասամբլեայի աջակցությամբ, Թբիլիսիում մեկնարկեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Առաջին լրաբերը դարձավ ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կայացած դասական երաժշտության երեկոն, որը կազմակերպել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Ներսես Շնորհալի երգչախումբը՝ խմբավար Մարիաննա Մամաջանովայի եւ երաժշտական բաժնի պատասխանատու Պավել Օգանեզովի գլխավորությամբ:

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու էին եկել Վրաստանի Ավետարանական –բապտիստական եկեղեցու եպիսկոպոս Մերաբ Գափրինդաշվիլին եւ հռոմեա-կաթոլիկական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Ջուզեպպե Պազոտտոն: Ներկաների շրջանում էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ , հոգեւոր սպասավորներ, մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ եւ այլք:

Սպիացած, բայց չամոքված ցավ, որ մխում է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված մեկուկես միլիոն հայերի ոչնչացման կսկիծից: Ու այդ կսկիծն արտահայտվեց Կոմիտասի, Երանյանի, Բախի, Շուբերտի, Պերգոլեզի, Կաչինինի դասական ստեղծագործություններով, որ հնչեցին Ներսես Շնորհալի երգչախմբի եւ մենակատարներ Սվետլանա Տատոեւայի, Լուիզա Վարդանովայի, Իզաբելլա Մանուսաջյանի, Անահիտ Մկրտչյանի վարպետ կատարումներով:

Հայոց մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին էր նվիրված Հովհաննես Թումանյանի «Սրտիկ» բանաստեղծության հիման վրա գրված երիտասարդ երգահան Հովհաննես Համբարձումյանի «Պատարագի» պրեմիերան: Պատարագը, որ ցնցող տպավորություն գործեց ներկաների վրա, փայլուն կերպով կատարվեց Ներսես Շնորհալի երգչախմբի կողմից երգահանի ընկերների՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան երաժշտանոցի ուսանողների շնորհալի նվագակցությամբ:

Երեկոյի ավարտին իր օրհնության ու գնահատանքի խոսքը բերեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Խոսելով Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա խորհրդի մասին, Սրբազան Հայրը նշեց, որ դա բոլորին համախմբելու եւ անմարդկային խոշտանգումներով զոհված ու առանց շիրիմի ու տապանաքարի մնացած հայերի հիշատակին աղոթք բարձրացնելու օր է: Անդրադառնալով արդարության հաղթանակին, հոգեւոր առաջնորդը նշեց, որ հայերի հաղթանակը օրեցօր բարգավաճող Հայաստանի Հանրապետությունն է, վերադարձված Արցախը եւ Հովհաննես Համբարձումյանի նման տաղանդավոր երիտասարդները, ովքեր իրենց նախնիների հիշատակին ձոնում են պատարագ՝ մշակույթի լեզվով պահանջելով ճշմարտության ճանաչում:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Լեւոն Չիդիլյանը ներկաներին մեկ անգամ կրկին հիշեցրեց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումների շարքը:

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, մշակույթ/culture, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

21:08 Технологии и финансы: эволюция торговли в цифровую эпоху
19:08 Времена изменились
18:56 Карапетян – 34%, Пашинян – 33%: движение "По-нашему" представило итоги соцопроса
18:04 Защита бренда: как проходит регистрация товарного знака в России
17:11 Армения продолжит оставаться в "чёрном списке"
17:05 Подарок Баку Пашиняну
17:00 Что такое арабская парфюмерия: полный гид для начинающих
16:39 Духовенство под замком
16:21 Состояние Вигена Эулджекчяна ухудшается, но власти ему не помогают
16:11 Министр просто "запуталась"... Кому нужен такой министр?
15:54 Экологичный лагерь в сердце природы: обзор отдыха в Вудлэнд Кэмп
14:53 Увядший цветок парламентаризма
14:38 Союз "Арцах" подвёл итоги программы поддержки
14:23 Курьерская служба в Беларуси: подключение к Яндекс Про без лишних хлопот
12:42 Особенности продвижения медицинских сайтов
12:27 Пашинян с Алиевым демонстрируют полное взаимопонимание
12:13 Кто танцует под дудку Пашиняна
04:00 Архиерейский собор как Сталинград в борьбе ААЦ с оккупантами
03:53 Наркологический центр в Краснодаре "Генезис"
03:29 Армения: Власть "способных на всё" нужно заменить властью действительно способных
03:24 Цифромация: новое измерение эволюции бизнеса
02:36 Арарат: Всемерная помощь Баку