Еркрамас

Четверг, 08 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Դատ բացելու միշտ պատրաստ թուրքական խումբը կորցնում է ցեղասպանության դատավճիռը

16.05.2012   
  
просмотры: 2364


Վերջին տարիներին, դատ բացելու մոլուցքով տարված Ամերիկայի թուրքական համախմբումը (ԱԹՀ) դատական գործեր է հարուցել այն դասախոսների, պետական ծառայողների և քաղաքացիական խմբերի դեմ, ովքեր սատարում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Անցյալ շաբաթ, դաշնային վերաքննիչ դատարանի երեք դատավորները վերջ դրեցին ԱԹՀ–ի դատական քաշքշուկներին ընդդեմ Մինեսոտայի համալսարանի և միաձայն վերահաստատեցին դաշնային դատարանի նախկին որոշումը՝ մերժելով ԱԹՀ–ի անհիմն պնդումները։

Թուրքական շահերին ջատագով խումբը հայց էր ներկայացրել ընդդեմ Մինեսոտա համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի պրոֆեսոր Բրունո Չաուաթի, ով պիտակել էր ԱԹՀ–ի ինտերնետային կայքը և մի քանի այլ կայքեր որպես «ոչ արժանահավատ»։ Համալսարանի ինտերնետային էջում տեղադրվել էր հետևյալ խիստ զգուշացումը ուսանողներին. «Խորհուրդ չենք տալիս օգտվել այդ կայքերից։ Ուսումնասիրություն կատարող ուսանողներին պետք է զգուշացնել, որ նրանք չօգտվեն այս կայքերից, քանի որ դրանք ժխտում են ցեղասպանությունը, աջակցվում են անհայտ կազմակերպության կողմից կամ պարունակում են այնպիսի բովանդակություն, որ փաստերի և կարծիքների տարօրինակ խառնուրդն է»։

Ի սկզբանե, ԱԹՀ–ն բողոքել էր, որ իր ինտերնետային էջի ներառումը Համալսարանի «Ոչ արժանահավատ ինտերնետային էջերի ցուցակում» ոտնահարում է Թուրքական խմբի խոսքի ազատությունը։ Համալսարանը մերժեց ԱԹՀ–ի ամբաստանությունը, թեև 2010 թվականի նոյեմբերի 18–ին Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնը վերանայեց իր ինտերնետային կայքը՝ հանելով «Ոչ արժանահավատ ինտերնետային կայքեր» ցուցակը և առաջարկելով ցեղասպանության ուսումնասիրության համար ավելի ստույգ նոր աղբյուրներ։ Համալսարանը հավաստիացրեց, որ այս վերանայումը պայմանավորված չէր ԱԹՀ–ի բողոքով և հերքեց, որ կատարվել է որևէ խախտում։ 2010 թվականի նոյեմբերի 24–ին պրոֆեսոր Չաուաթը Կենտրոնի ինտերնետային էջում տեղադրեց հայտարարություն, որտեղ բացատրում էր, որ «Ոչ արժանահավատ ինտերնետային էջերի» ցուցակը հանվել է, քանի որ ինքը չի ցանկանում «խթանել, նույնիսկ բացասական ձևով, անվավեր տեղեկատվական աղբյուրները»։

ԱԹՀ–ն ապա դատական հայց հարուցեց համալսարանի, նրա նախագահի և պրոֆեսոր Չաուաթի դեմ՝ պնդելով, որ իրենց ինտերնետային էջի ներառումը նույն ցուցակում, որտեղ ներառված են հրեաների հոլոքոստը մերժող ինտերնետային էջերը, վնասում է թուրքական կազմակերպության հեղինակությանը։ Դատարանը մերժեց հայցը։

2012 թվականի մայիսի 3–ին 8–րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի 3 դատավորները մերժեցին ավելի ցածր ատյանի դատարանի վճիռը՝ որոշում կայացնելով, որ համալսարանը չի խախտել ԱԹՀ–ի՝ Սահմանադրությամբ ամրագրված խոսքի ազատության իրավունքները, քանի որ դա ոչ արգելափակում, ոչ էլ սահմանափակում է թուրքական կայքէջի օգտագործումը։

Դատավորները նաև մերժեցին թուրքական խմբի երկրորդ պահանջը, այն, որ զրպարտանք է եղել, երբ համալսարանը հայտարարել է, որ ԱԹՀ–ի կայքէջը «արժանահավատ չէ», «ժխտողական է», ներակայացնում է «փաստերի և կարծիքների տարօրինակ խառնուրդ» և «անվավեր տեղեկատվական աղբյուր է»։ Դատը շահելու անհույս փորձ անելով՝ ԱԹՀ–ն պնդեց, որ իր ինտերնետային էջը չի ժխտում հիմնական որոշակի պատմական փաստեր՝ հայտարարելով, որ «անշուշտ հարյուր հազարավոր հայեր են մահացել»։ Այնուամենայնիվ, քանի որ թուրքական կայքէջը պնդում է, որ «խիստ անհավանական է, որ ցեղասպանության մեղադրանք կարող է կիրառվել Օսմանյան կառավարության կամ նրա իրավահաջորդներին նկատմամբ», դատավորները որոշում կայացրեցին համալսարանի օգտին՝ պնդելով, որ ԱԹՀ–ն իրականում ներգրավված է «ժխտման» գործընթացում։

ԱԹՀ–ի այս չարամիտ դատական գործերը մտահոգել են բազմաթիվ ԱՄՆ դասախոսների, ովքեր անհանգստացած են, որ այս գործը կլինի վտանգավոր նախադեպ և սառն ազդեցություն կունենա ակադեմիական ազատության վրա։ Այս լուրջ մտահոգությունները ստիպեցին Մերձավոր արևելքի ուսումնասիրությունների ընկերակցությանը պահանջել, որպեսզի ԱԹՀ–ն հետ վերցնի իր հայցը։

Թեև ԱԹՀ–ի Մինեսոտայի համալսարանի դեմ վարած ագրեսիվ մարտավարությունը տապալվեց, ոչ մի երաշխիք չկա, որ թուրքական խումբը կդադարի դատի տալ այլ ակադեմիական կամ քաղաքացիական կազմակերպություններին, որոնք կհրաժարվեն ներգրավվել Թուրքիայի ժխտողական արշավներում։ Հարկ է նկատել, որ ԱԹՀ–ն իր 2010 թվականի 3.6 միլիոն դոլարի բյուջեից դատական հայցերի վրա ծախսել է 630,000 ԱՄՆ դոլար։ Հատկանշական է, ԱԹՀ–ն իր տարեկան հաշվետվությունում չի նշում իր ֆինանսավորման աղբյուրների մասին, բացառությամբ մի հպանցիկ հիշատակմանը, որ «այն ամբողջությամբ աջակցվում է մասնավոր նվիրատվությունների» հաշվին։ «Boston Business Journal»-ը հայտնում է, որ «Hittite Microwave» կորպորացիայի հիմնադիր թուրք–ամերիկացի Յալչին Այասլին 2007 թվականին ԱԹՀ–ին հատկացրել է 30 միլիոն ԱՄՆ դոլար։

2010 թվականին ԱԹՀ–ն իրագործել է հետևյալ լայնածավալ գործողությունները և քաղաքական աշխատանքները` ծախսելով 3.6 միլիոն ԱՄՆ դոլար՝

- ներկայացրել է 75 քաղաքական հուշագրեր Կոնգրեսի անդամներին և ԱՄՆ կարծիք ձևավորողներին,

- վերահսկել է Ամերիկյան մամուլին,

- Թուրքիա այցելության է տարել բնիկ ամերիկացիների գործարարների պատվիրակությանը,

- լոբբիստական գործունեություն է իրականացրել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ,

- գովազդել է «Roll Call» և «Washington Quarterly» թերթերում,

- կազմակերպել է թուրք ուսանողների համար ստաժավորման ամառային դասընթացներ Վաշինգտոնում,

- կրթաթոշակներ է տվել աֆրիկա–ամերիկացի, հայ–ամերիկացի, իսպանա–ամերիկացի, բնիկ ամերիկացի և թուրք ուսանողներին՝ Թուրքիայի համալսարաններում սովորելու համար,

- դրամաշնորհներ է տվել գիտական համաժողովների համար,

- հետազոտական դրամաշնորհներ է տվել պրոֆեսոր Մայքլ Գունթերին, Ջասթին Մքքարթիին, Հական Յավուզին և այլոց,

- նվիրաբերել է 100,000 ԱՄՆ դոլորի դրամաշնորհներ Թուրք-Ամերիկյան ընկերակցությունների համախմբմանը և Թուրք- ամերիկյան ընկերակցությունների դաշնությանը և ավելի նվազ գումար՝ Ամերիկայի Ադրբեջանական ընկերությանը,

- ծախսել է 630,000 ԱՄՆ դոլար դատեր բացելով Հայոց ցեղասպանության հարցում աջակցող տարբեր մարմինների դեմ,

- ֆինանսավորել է Ամերիկայի կոնգրեսականների այցը Թուրքիա և

- ներկայացրել է բողոք ԱՄՆ կառավարությանը, որով մեղադրում էր Ամերիկայի հայ դատի հանձնախմբին «ատելություն սերմանող խումբ» լինելու մեջ։

Հաշվի առնելով ԱԹՀ–ի հարկերից ազատված բարեգործական կազմակերպություն լինելու կարգավիճակը՝ ԱՄՆ հարկային վարչությունը պետք է ստուգի Թուրքական համախմբման՝մեծածախս քաղաքական և լոբբիստական գործունեություն ծավալելու օրինականությունը։

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

19:31 Советы от сожительницы человека, грозящего закатать оппонентов в асфальт
19:21 Пашинян оправдал разрушение армянских храмов в Арцахе
19:12 Избраны народом Армении, но убраны властью
12:20 И еще раз про Россию: о чем говорил Алиев?
11:53 Неторопливые "запорожцы" Пашиняна
11:43 Микаэл Микаэлян: Для меня достоинство и Родина — превыше всего
11:07 Николы обменяли безопасность Армении на сохранение личной власти
11:00 Уровень воды в Севане за год понизился на 15 см
09:36 Армянская апатия: рейтинг политических сил
12:00 Федерация лыжного спорта Армении оплатит штраф Микаеляна
11:56 Анна Акопян пришла в церковь с украшениями на 8 млн драмов
11:45 Consul Online: эффективный подход к взаимодействию с консульствами РФ по всему миру
11:12 "Чужие козни"… но — с чьей стороны?
11:07 Левон Аронян вошел в топ-3 шахматистов по сумме заработанных за год призовых
10:59 Конец светского государства: "государственная" секта Пашиняна
10:53 Сериалы в сети без границ: погружение в вселенную "Во все тяжкие"
10:03 Почему в 2026 году к активации Windows 11 нужно подходить серьезнее
09:42 В организованном Пашиняном "паломническом шествии" участвовало около 2600 граждан
12:32 Рождественское Послание Католикоса Всех Армян Гарегина Второго (видео)
11:38 Новогодний "привет" от Алиева армянскому народу
11:21 Степан Даниелян: Пашинян уже проиграл Церкви
10:34 Заговор направлен прежде всего против армянского государства