Ռուսաստանում ադրբեջական եւ թուրքական կեղծ տեղեկատվությանը, քարոզչությանը այսուհետ լուրջ հակակշիռ է լինելու ռուս հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի "Առասպելներ Ղարաբաղի խնդրի շուրջ" գիրքը։
"Պատմաբանները, ովքեր մասնագիտորեն զբաղվում են այս թեմայով, իմ հարցմանը պատասխանել են, որ նույնիսկ արխիվներում նստած մասնագետների համար Տարասովը բերում է որոշ նոր տվյալներ: Իսկ դա լուրջ ձեռքբերում է",- ասաց քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։
Տպագրման նախաձեռնությունը "Ռուս-հայկական համագործակցություն կազմակերպությանն" է եւ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի խոսքով, նման գրքերի հրապարակումը շարունակական է լիենլու։
Ի դեպ, գրքի շնորհանդեսին ներկա են եղել ինչպես ռուսական, այնպես էլ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
"Նպատակն է` օգնել Ռուսաստանին` վերլուծելու իրավիճակը եւ ընդունելու ճիշտ որոշումներ: Մենք այժմ դառնում ենք մեծ տերություն եւ պետք է գրագետ կերպով ընտրենք արեւելյան ուղղության կողնորոշիչները: Պետք է իմանանք՝ ո՞վ է մեր դաշնակիցը, ինչպիսի՞ դաշնակից է նա, ինչպե՞ս պետք է նրա հետ աշխատենք եւ ի՞նչ է դրան ուղեկցելու: Պետք է առարկայորեն տիրապետենք պատմական կաղապարին, որպեսզի իրական քաղաքականություն կառուցենք: Այս գիրքը նախ եւ առաջ ձեռնարկ է ռուսական դիվանագիտության համար: Իսկ եթե այնտեղ Ադրբեջանն ինչ-որ բացասական կողմեր է հայտնաբերել, ապա դա իր ողբերգությունն ու խնդիրն է",- ասաց քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։
"Ես ուզում եմ շեշտել այօրվա շնորհանդեսի առանձնահատկությունը: Դա նախ եւ առաջ համակարգված, մշտական եւ հիմնավոր բնույթի աշխատանքն է: Ցանկանում եմ ընդգծել, որ շատ հաճախ համայնքային կյանքում պակասում է հենց այդ երեւույթը` համակարգված ու մնայուն աշխատանքը: Եվ պատահական չէ` այս ամենը տեղի է ունենում "Ռուս-հայկական համագործակցություն" կազմակերպության եւ համանուն գրադարանի հովանու ներքո",- նշեց "Արցախի բարեկամներ" ակումբի նախագահ Էդուարդ Գուլյանը։
http://www.yerkirmedia.am