Еркрамас

Среда, 01 апреля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Առաջին անգամ Հայոց ցեղասպանությանն առնչվող մի գործ ներկայացվում է ԱՄՆ Գերագույն դատարան

14.07.2012   
  
просмотры: 2793


Առաջին անգամ է, որ ԱՄՆ Գերագույն դատարանի քննությանն է ներկայացվում Հայոց ցեղասպանությանն անուղղակիորեն վերաբերող բողոքը: 2003 թվականին դատավարությունը սկսվելուց ի վեր` տարբեր դաշնային դատարաններ հակասական դիրքորոշումներ են ընդունել այս գործի վերաբերյալ:

Ներկայացնենք գործի համառոտ նախապատմությունը: 2000 թվականին Կալիֆորնիայի օրենսդիր մարմինն ընդունեց մի օրենք (Կալիֆորնիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354.4 Բաժին), որի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի կամ նրանց ժառանգների կողմից` 1875-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում ապրողներին ապահովագրերի հետ կապված պահանջների վաղեմության ժամկետը երկարաձգվում էր սկզբում մինչև 2010 թվականը և ապա` 2016 թվականը:

2003 թվականի դեկտեմբերին Կալիֆորնիայի մի քանի հայ պահանջատերեր խմբային հայց ներկայացրեցին ԱՄՆ-ի դաշնային դատարան ընդդեմ գերմանական ապահովագրական ընկերությունների, որոնք հրաժարվում էին վճարել Օսմանյան կայսրությունում իրենց նախնիների կողմից գնված կյանքի ապահովագրերի հասույթը: Թուրքիայի կառավարության կողմից սատարվող գերմանական ընկերությունները ներկայացրեցին հայցադիմումի առարկություն և փորձեցին կարճել վարույթը: Նրանք պնդում էին, որ դատավարությունը թույլատրող Կալիֆորնիա նահանգի օրենքը հակասահմանադրական է, քանի որ Հայոց ցեղասպանությանը հղում կատարելը հակասում էր դաշնային կառավարության մենաշնորհային քաղաքականությանը:

2007 թվականի հունիսի 6-ին, երբ Դաշնային շրջանի դատարանը մերժեց ապահովագրական ընկերությունների պահանջը, նրանք բողոքարկեցին այդ որոշումը Իններորդ շրջանի դատարան, որը գործը լսում էր երեք դաշնային դատավորների կազմով: 2009 թվականի օգոստոսի 20-ին, 2 կողմ և 1 դեմ ձայնով դատավորները որոշում կայացրեցին, որ Կալիֆորնիայի օրենքի հակասում է Գործադիր մարմնի արտաքին քաղաքականության մենաշնորհային իրավասությանը: Հայ պահանջնատերերը ապա խնդրեցին, որ միևնույն երեք դատավորների կազմով դատարանը գործը նորից լսի: 2010 թվականի դեկտեմբերի 10-ին դատավորների մեծամասնությունը որոշում ընդունեց, որ Կալիֆորնիայի օրենսդրությունը չի խախտում արտաքին քաղաքականության սկզբունքը:

Դժգոհ լինելով իրադարձությունների նման շրջադարձից` գերմանական ընկերությունները բողոքարկեցին վճիռը Իններոդ շրջանի դատարանին ամբողջ կազմով քննելու համար: 2012 թվականի փետրվարի 23-ին, դատարանը, 12 դաշնային դատավորների կազմով, միաձայն որոշում կայացրեց, որ Կալիֆորնիայի օրենքը հակասահմանադրական էր, քանի որ «այն խոչընդոտում է դաշնային կառավարության արտաքին քաղքաքականության բացառիկ իրավասությունը»: Հիմք ընդունելով «հազվադեպ կիրառվող» «մենաշնորհյալ ոլորտի» սկզբունքը` դատարանը վճռեց, որ 354.4-րդ բաժինը հակասահմանադրական է ոչ այն պատճառով, որ այն հակասում է դաշնային կառավարության կոնկրետ գործողություններին, այլ որ առնչվում է դաշնային բացառիկ պատասխանատվության մի ոլորտի, հատկապես արտաքին հարաբերությունների հետ:

2012 թվականի հունիսի 22-ին, «Փոլ Հեյստինգս» ՍՊԸ-ից Իգոր Տիմոֆեևը` հայ հայցվորների դատապաշտպանը, խնդրեց ԱՄՆ Գերագույն դատարանին վերանայել գործը: Նա պնդեց, որ «սա հիանալի միջոց է արտաքին գործերի նախապատվության սկզբունքը» հստակեցնելու համար և որ «Իններորդ շրջանի կողմից «ոլորտի նախապատվության սկզբունքի անհիմն ընդլայնումը…կվտանգի նահանգային իրավասության ավանդական ոլորտներին վերաբերող նահանգների բազմաթիվ օրենքներին»: Հղում կատարելով կոնգրեսի և գործադիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը սատարող հայտարարություններին` Տիմոֆեևը մատնանշեց, որ ԱՄՆ կառավարությունը ոչ միայն չի առարկել տարիներ շարունակ տարբեր նահանգների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևերին, այլ նաև իրականում ողջունել է դրանք, ինչպես դա արեց Նախագահ Օբաման 2012 թվականի ապրիլի 24-ի իր հայտարարությունում:

Մինչդեռ, մեկ այլ գործով Գերագույն դատարանի վճիռը հավանաբար կնպաստի հայկական պահանջի հեռանկարներին: Տիմոֆեևի կողմից հայցադիմումը ներկայացնելուց մի քանի օր հետո, Գերագույն դատարանը վճիռ կայացրեց Արիզոնայի օրենսդրության վերաբերյալ, որն առնչվում էր ապօրինի ներգաղթողներին: Արիզոնայի գործը բարձրացրեց հենց այն հարցը, որը գտնվում է Իններորդ շրջանի դատարանի` հայկական ապահովագրերի վերաբերյալ որոշման կենտրոնում. հատկապես, նահանգի մի օրենք, որը կարող է անուղղակիորեն ազդել արտաքին հարաբերությունների որոշ հարցերի վրա, արդյո՞ք ենթակա է «ոլորտի նախապատվության սկզբունքին» նույնիսկ տվյալ հարցում դաշնային գործունեության բացակայության պարագայում:

Արիզոնայի գործով որոշում կայացնելիս` մի քանի դատավորներ գտան, որ Արիզոնայի օրենսդրությունում չկա նախապատվության հարց: Նույնիսկ դատավորների մեծամասնությունը, ովքեր գտան, որ Արիզոնայի օրենսդրության պարագայում որոշակի նախաապատվության հարց գոյություն ունի, խիստ սահմանափակեցին ոլորտի նախապատվության սկզբունքի կիրառումը: Հատկապես, դատարանը որոշեց, որ թեև նահանգները չեն կարող գործել այն ոլորտում, որտեղ դաշնային կառավարությունն ունի «ամբողջական» «միասնական և համապարփակ» կարգավորիչ համակարգ, նրանք կարող են այդպես վարվել այն դեպքերում, երբ դաշնային կառավարությունն արտահայտել է միայն «մասնակի մտահոգություն» կամ «ոչինչ չի արել թելադրելու համար», որ նահանգների համար այդպես վարվելը «նպատակահարմար չէ»:

Այս փաստարկներն ուժեղ հիմնավորումներ են Իններորդ շրջանի կողմից հայկական ապահովագրական պահանջների վերաբերյալ ընդունված որոշումը շրջելու համար: Այդ կետը անկասկած կպնդեն հայցվորները Գերագույն դատարանում և Հայ իրավաբանների միության և այլոց կողմից ներկայացված աջակցողական դիմումներում:

Այս դատավարությունը հիմնականում վերաբերում է վավեր ապահովագրական պահանջների չվճարմանը և ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Գերմանական ապահովագրական ընկերություններն ամոթաբար շահագործում են ցեղասպանության հարցը պարզապես խուսափելու համար ապահովագրական պահանջ ունեցողներին երկար ուշացված ապահովագրավճարները վճարելից:

Այս պահին հայտնի չէ, թե արդյո՞ք Գերագույն դատարանը կքննի այս բողոքը, քանի որ տարեկան կտրվածքով շատ քիչ քանակությամբ գործեր է քննության առնում:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կ. Գևորգյան

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

16:36 Видеоновости Армении и Диаспоры (16 марта – 31 марта)
16:30 Профилактика прежде всего: как Абхазия выстраивает оборону от терроризма и экстремизма
18:05 "Сильная Армения" Самвела Карапетяна создала блок с двумя партиями
17:17 Как перестать тратить часы на этикетки и ускорить отгрузку товаров на маркетплейсы
17:12 Избирательный список партии Пашиняна - результат восьмилетней деградации
16:58 "Вмешательство" в церкви: новый этап правового абсурда
16:54 Куда нам до них, до первоклассных наших белых европейцев
16:49 Рынок без случайностей: как сегодня зарабатывает риелтор
15:10 Народ тебя ненавидит, Никол!
13:25 "Чудо" откладывается по плану?
13:06 Странный террорист
12:44 Сетка кладочная 4Вр1 50х50: характеристики, применение и выбор
12:39 Экспертиза проектной документации: зачем нужна и как проходит
12:32 Манипуляции по отключению исторической памяти
12:18 Пашиняновская амнезия, или почему Азербайджан выдумал себе "геноцид"
12:12 Пашинян знает, что каждый гражданин считает его личным врагом
12:03 Фиктивный "праймериз" в интересах Пашиняна: политтехнолог о голосовании в правящей партии
11:06 Когда пиар подменяет молитву: Инцидент в церкви Святой Анны как спланированная провокация
10:51 Никол Пашинян — человек Азербайджана в Армении
10:40 Где будет решаться судьба Армении?
10:12 Чего только не скажешь, чтобы сделать то, что велел Алиев
17:31 Первая ложь в цепи бесконечности