ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերի հաջորդ հանգրվանը Շիրակի ևԼոռու մարզերից հետո Տավուշի մարզն էր:
Հուլիսի 3-ին փառատոնի մասնակից երկու պարախումբ մեկնեց Տավուշի մարզ: Համերգը տեղի ունեցավ Բերդ քաղաքի մշակույթի տանը:
Բերդ քաղաքի ջերմ և հյուրընկալ հանդիսատեսի առջև հանդես եկան Ուկրաինայի Խարկովի մարզի հայկական համայնքի «Արմենիա» և Լիտվայի Կաունաս քաղաքի հայ համայնքի «Հայրենիք» երգի-պարի համույթները: Կաունասի «Հայրենիք» համույթում հայերեն են երգում և հայկական պարեր են պարում նաև ազգությամբ լիտվացի երեք աղջիկներ:
Համերգի վերջում Բերդի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արևիկ Մաճկալյանը պարախմբերի ղեկավարներին հանձնեց հավաստագրեր:
