Еркрамас

Четверг, 02 апреля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Լեւոն Օսիպովի խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսը «Հայարտուն» մշակույթի կենտրոնում

19.08.2012   
  
просмотры: 3043


Ընթացիկ տարվա հուլիսի 16-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված ցուցահանդեսը նվիրված էր կիրառական արվեստի ճանաչված վարպետ, Խորհրդային Միության նկարիչների միության անդամ եւ Խորհրդային Միության գեղարվեստական հիմնադրամի անդամ, խեցեգործ Լեւոն Օսիպովի ծննդյան 75-ամյակին: Այն նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնն ու Վրաստանի հայ նկարիչների միությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Ցուցասրահում գեղեցիկ ու ճաշակով ցուցադրվել էին կիրառական արվեստի նմուշ տարբեր տեսակի խեցեղեն իրեր՝ ծաղկամաններ ու կժեր, սկահակներ ու գավաթներ, մոմակալներ ու զարդեր եւ խորհրդանշորեն այդ ամենի վրա իշխող «Առյուծ արքայի» արձանիկը-աշխատանքներ , որ ներկայացնում էին Օսիպով խեցեգործի հարուստ ստեղծագործական աշխարհի փոքրաթիվ հավաքածուն:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը բացելով ցուցահանդեսը, ներկա հասարակությանը ներկայացրեց Լեւոն Օսիպովի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին, կարեւորելով նրա մասնակցությունը բազմաթիվ հեղինակավոր ցուցահանդեսների եւ ընդգծելով նախկին Խորհրդային Միության տարբեր քաղաքներում հաստատված եւ թանգարանային նմուշ դարձած նրա բազմաթիվ աշխատանքները:

Շնորհավորելով թբիլիսաբնակ արվեստագետին եւ ճանաչված խեցեգործին հոբելյանի առիթով, բոլոր ելույթ ունեցողները արժեվորեցին նրա 50-ամյա ստեղծագործական գործունեությունը, որ ներառնելով աշխարհահռչակ քանդակագործ Երվանդ Քոչարի տված դասերն ու բարի խորհուրդները, դիտողին ներկայանում է կավագործության մեծավարպետի ձեռքերի ու մատների շարժումներով կերտած բնավորություն, չափի եւ գույնի ներդաշնակություն, ազգային եւ համամարդկային գաղափարի միահյուսում:

Բարձր գնահատելով խեցեգործ Լեւոն Օսիպովի արվեստը եւ նվիրվածությունն իր ծննդավայր Թբիլիսիին՝ արվեստագետ Մերաբ Մետրեւելին փոխանցեց Վրաստանի նկարիչների դաշնության դիպլոմը, որով պարգեւատրվել է Լեւոն Օսիպովը՝ ծննդյան 75 եւ ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանների կապակցությամբ:

Նրան ճանաչողները իրենց խոսքում տալով Լեւոն Օսիպովի մարդկային նկարագիրը՝ ներկայացրեցին նրան որպես նվիրված ամուսին, հոգատար հայր , որ հասարակությանը տվել է արժանավոր զավակներ, բարի պապ, իսկական ընկեր եւ նվիրված բարեկամ, հավատքով լի Վիրահայոց թեմի արժանի անդամ:

Վերջում շնորհակալություն հայտնելով իր ստեղծագործությունն ու վաստակն այսպես բարձր գնահատելու համար, խեցեգործ Լեւոն Օսիպովը նշեց, որ ինքը արարել է այն, ինչը բխել է իր հոգուց ու գոհացրել իրեն, իսկ ստեղծածի գնահատականը եղել է դիտողի հավանությունն ու հիացմունքը:

Միջոցառում համեմված էր Աննա Պողոսովայի եւ Կարեն Միրզոյանի կատարմամբ երաժշտական գեղեցիկ համարներով:

Теги: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

20:01 Кроличья нора прямо в Зангезур
18:15 Преднамеренная провокация или…
18:00 Москва слезам поверит?
17:39 Как подобрать квест для семейного отдыха
16:36 Видеоновости Армении и Диаспоры (16 марта – 31 марта)
16:30 Профилактика прежде всего: как Абхазия выстраивает оборону от терроризма и экстремизма
18:05 "Сильная Армения" Самвела Карапетяна создала блок с двумя партиями
17:17 Как перестать тратить часы на этикетки и ускорить отгрузку товаров на маркетплейсы
17:12 Избирательный список партии Пашиняна - результат восьмилетней деградации
16:58 "Вмешательство" в церкви: новый этап правового абсурда
16:54 Куда нам до них, до первоклассных наших белых европейцев
16:49 Рынок без случайностей: как сегодня зарабатывает риелтор
15:10 Народ тебя ненавидит, Никол!
13:25 "Чудо" откладывается по плану?
13:06 Странный террорист
12:44 Сетка кладочная 4Вр1 50х50: характеристики, применение и выбор
12:39 Экспертиза проектной документации: зачем нужна и как проходит
12:32 Манипуляции по отключению исторической памяти
12:18 Пашиняновская амнезия, или почему Азербайджан выдумал себе "геноцид"
12:12 Пашинян знает, что каждый гражданин считает его личным врагом
12:03 Фиктивный "праймериз" в интересах Пашиняна: политтехнолог о голосовании в правящей партии
11:06 Когда пиар подменяет молитву: Инцидент в церкви Святой Анны как спланированная провокация