Еркрамас

Среда, 06 мая 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«Օսմանեան հայկական ժառանգութիւնն ու յիշողութիւնը թուայնացման ժամանակներուն» նիւթով համագումար

08.04.2013   
  
просмотры: 2434


Մարտ 27ին, Պէրլինի մէջ տեղի ունեցաւ միօրեայ համագումար՝ «Օսմանեան հայկական ժառանգութիւնն ու յիշողութիւնը թուայնացման ժամանակներուն» նիւթով։ Ձեռնարկը միասնաբար կազմակերպուած էր Յուշամատեան միութեան եւ Հայնրիշ Պէօլ հիմնադրամին կողմէ։

Հիմնադրամին անունով ողջոյնի խօսքեր արտասանեցին Սերկէյ Լակոտինսքի եւ Ուլրիքէ Տուֆներ։ Ապա խօսք առաւ Յուշամատեան միութեան նախագահուհի՝ Էլքը Հարթմանն, որ գիտական այս հանդիպումը վարողն էր։ Հարթմանն իր ներկայացումին մէջ շեշտը դրաւ օսմանագիտութեան մէջ հայկական աղբիւրներու գործածութեան կարեւորութեան վրայ։ Երկրորդ դասախօսն էր Թոլկա Ճորա (Շիքակոյի համալսարանէն)։ Ան ներկայացուց 19րդ դարուն Էրզրում/Կարինի Փասթրմաճեան ընտանիքը եւ անոր անդամներէն Խաչատուր էֆէնտի Փասթրմաճեանի սպանութեան պայմանները՝ հիմնուելով հայկական, օսմանեան եւ արեւմտեան աղբիւրներու վրայ։ Ասոր յաջորդեց Նանոր Քեպրանեանի դասախօսութիւնը (Նիւ Եորքի Գոլումպիա համալսարանէն)։ Ան կեդրոնացաւ օսմանեան-թրքական բանտի նիւթին վրայ. աւելի ճիշդը թէ ինչպէս քրէական այս հաստատութիւնը ներկայացուած է նոյն ժամանակներու հայկական բազմազան աղբիւրներուն մէջ, ինչպիսի հետաքրքրական խորհրանիշներ ստեղծուած են անոր շուրջ։

Կարճ դադարէ մը ետք, համագումարը շարունակուեցաւ Վահէ Թաշճեանի («Յուշամատեան» կայքէջի գլխաւոր խմբագիր) դասախօսութեամբ, որուն նիւթն էր կայքէջին գործունէութիւնը, երկու տարուան մէջ անոր ապրած զարգացումը։ Ապա խօսք առաւ Կարս Ազնաւուր (Ժընեւի համալսարանէն), որ ներկայացուց համացանցի յառաջացուցած յեղաշրջումը տեղեկատուական աշխարհէն ներս ու անոր զանազան հակասութիւնները։ Ան շեշտը դրաւ թէ ինչպէս զանազան կայքէջներ այլեւս կը յաջողին պաշտօնական պատմագրութիւններէն դուրս գործել եւ նոյն ժամանակ ալ մատչելի ըլլալ բոլորին։ Վերջին դասախօսողն էր Հովան Սիմոնեան (Հարաւային Գալիֆորնիոյ համալսարան), որուն նիւթն էր ծինային գիտութիւնը զարգացնելու եւ նոր հորիզոններ բանալու մարզին մէջ համացանցային արհեստագիտութեան նպաստը։

Աւարտին տեղի ունեցաւ ընդհանուր քննարկում։

Նշենք որ նոյն օրը, Հայնրիշ Պէօլ հիմնադրամի շէնքին մէջ, տեղի ունեցաւ նաեւ «Յուշամատեան»ի ցուցահանդէսին բացումը, որ պիտի տեւէ մինչեւ Մայիսի սկիզբը։ Ցուցահանդէսը պատրաստած է «Յուշամատեան»ի արուեստի պատասխանատու՝ Սիլվինա Տէր Մկրտիչեան։

Մարտ 27ի երեկոյեան նոյն շէնքին մէջ եւ դարձեալ համագումարին ընդհանուր նիւթով կազմակերպուեցաւ նաեւ կլոր սեղան մը, որուն մասնակցեցան Էլքը Հարթմանն, Հիւլիա Ատաք (Սապանճը համալսարանէն) եւ Միքայէլ Տորմանն (Պէրլինի «Գաղթ, արտաքսում եւ հաշտութիւն» հիմնադրամի ներկայացուցիչ)։ Հանդիսավարն էր Ուլրիքէ Տուֆներ։

«Յուշամատեան» միութեան համար այս մէկը իր կողմէ կազմակերպուած առաջին գիտական համագումարն ու ցուցահանդէսն է։ Այս տարի նախատեսուած է նաեւ «Յուշամատեան»ի առաջին գիրք-ալպոմին հրատարակութիւնը։ Ասոնք զուգահեռ գործունէութիւններ են «Յուշամատեան»ի գլխաւոր աշխատանքին, որն նոյնանուն կայքէջն է։ Բոլոր այս գործերուն առանցքը կը մնայ Օսմանեան կայսրութեան Հայերու ժառանգութեան եւ յիշողութեան վերականգնումը։

.

«Նոր Յառաջ»

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

13:12 СВР признала, у ведомства нет данных, обосновывающих заявление Пашиняна (Видео)
12:38 Станет ли ереванский митинг последним для лопоухого Никола?
11:48 В правительстве Пашиняна считают, что "украинский опыт бесценен для вооруженных сил Армении"
11:39 Соучастие. Как в Ереване оправдывают уничтожение армянского следа в Арцахе
11:28 Макрон так любит Армению, что он обеспокоен...
11:24 Ловушка "европейских поцелуев"
11:21 Турецкий чиновник почувствовал себя в Армении как дома
11:15 У диаспоры и властей Армении разные повестки по Арцаху, пленным и Геноциду
11:10 Большое заблуждение Пашиняна
10:55 Остался месяц: Удастся ли смыть с себя клеймо исторического позора?
10:45 В знак протеста против приезда Зеленского в "Ераблуре" сожгли флаг Украины
02:46 О предвыборном популизме ущербных русофобов и перспективах отношений Армении и России
02:08 Прага-2: озеленскивание Пашиняна и арцахизация Армении
01:18 Роман Цатурян из Краснодара - победитель первенства Европы
00:56 Пашинян, Зеленский и "билет в один конец" для Армении
00:14 Цена поддержки: европейский транш для армии Армении
00:00 Пашинян не против новых уступок Азербайджану, лишь бы не иметь никаких контактов с Россией
23:47 Алиев в очередной раз унизил Пашиняна
23:15 Турция опутывает США своей лоббистской сетью
22:59 Будем считать ослов конями
22:44 Пролетая над гнездом жар-птицы
12:40 Эмманюэль Макрон - это французский Пашинян