Ամեն տարի,մայիսի 6-ին Ախալցխայի շրջանի հայ եւ վրացի ժողովուրդները մեծ շուքով նշում են Սբ Գեւորգ զորավարի տոնը: Այս տարի եւս բացառություն չեղավ: Վաղ առավոտվանից մարդիկ ոտքով եւ մեքենաներով այցելում էին Սուխլիս գյուղում Սբ. Գեւորգ զորավարի պատվին կառուցված մատուռ:
Ժողովրդի մի մասն էլ ուխտագնացություն կատարեց դեպի Ախալցխայի շրջանի փոքր Պամաճ գյուղի մոտակայքում կառուցված Սբ. Գեւորգ զորավարի մատուռ, որտեղ Հայր Հակոբ աբեղան տոնի առիթով մատուցեց Սբ. Պատարագ:
Պատարագի ավարտին շրջակա գյուղերից եւ քաղաքից ժամանած ուխտավորներին ուրախացնելու համար Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնը կազմակերպեց ազգագրական երգերի եւ պարերի բացօդյա համերգ, ինչը շատ դուր եկավ մատուռ այցելած ուխտավորներին, որոնց գերակշիռ մաս վերջում միացավ երիտասարդական կենտրոնի պարող սաներին, իրենց ոգեւորությունը արտահայտելու նպատակով:
Երիտասարդական կենտրոնի անձնակազմին խոսքերով` նրանք փոքր Պամաճ էին այցելել իրենց սաների պարերով եւ երգերով ոգեւորելու գյուղի հասարակությանը, սակայն իրենք եւս մեծ ոգեւորություն ապրեցին, երբ տեսան փոքր Պամաճ գյուղի վերանորոգման փաստը, որը անցյալ տարվա նոյեմբերից նախաձեռնել են գործարար եղբայրներ Արտավազդ եւ Աշոտ Պապոյանները:
http://akhaltskha.net