Մարսելում Եվրոպական ու Միջերկրածովյան քաղաքակրթությունների թանգարանում անցկացվել է կոնֆերանս Քեթրին Քուքի «Ծառերի հիշատակը» ցուցահանդեսի արդյունքների վերաբերյալ, կամ այն մասին, թե ինչպես լուսանկարել այն, ինչը գոյություն չունի ու ինչը փորձում են ջնջել: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն: Կոնֆերանսին նաեւ մասնակցել են գրող, թուրքական «Ակոս» թերթի խմբագիր ու թարգմանիչ Կարին Կարաքաշլին, «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպության ներկայացուցիչ Ժյուլյեն Արունյանն ու Թուրքիայում «Le Monde» թերթի ներկայացուցիչ Գիյոմ Պերյեն, որոնք քննարկել են Հայոց ցեղասպանության հիմնախնդիրները:
Յոթ տարվա ընթացքում Քեթրին Քուքը «Ծառերի հիշատակը» ծրագիրի շրջանակներում իրականացնում է մանրակրկիտ աշխատանք՝ գտնելով Օսմանյան կայսրությունում անցյալ դարի սկզբին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր նոր փաստերը: Ժամանակակից լուսանկարչական աշխատանքով, որտեղ պոեզիան զուգորդվում է վավերագրականության հետ, նա կարողանում է վերականգնել մասերի բաժանված պատմության շարքը՝ բաղկացած անտեսված ու ժխտված հատվածներից՝ շնորհիվ թուրքերի, քրդերի եւ հայերի ցուցմունքների որոնց նա հանդիպել է Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում, Հայաստանում, Իսրայելում ու Մարսելում: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 18 –ը: