Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը հայտարարել է, թե Էրդողանի կուսակցությունը 200 հազար հայ բերելով՝ աշխատում է նրանց հող տալ։
Թուրքական Etikhaber կայքի փոխանցմամբ՝ Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը, անդրադառնալով Դավութօղլուի երեւանյան այցին, հայտարարել է, թե Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Երեւանում խոսել է ինչպես հայը։
«Թուրք ազգի տեսակետը ներկայացնելու փոխարեն, վաճառում է թուրք ազգի պատմությունը։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պատրաստվում է ճանաչել ցեղասպանությունը։ Ես պնդում եմ, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 200 հազար հայ բերելով՝ աշխատանքներ է իրականացնում հայերին հող տալու համար»,-ասել է Օքթայ Վուրալը։
Նշենք, որ Երեւան կատարելիք այցից առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրենք չեն խրախուսում տեղահանությունը եւ որ այն անմարդկային քայլ է եղել։