«Ակօս» թերթի լրագրող Ույգար Գյուլթեքինը խոսել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի նախապատրաստությունների մասին:
Ինչպես հայտնում է t24.com-ը, Ույգար Գյուլթեքինը հայտնել է, որ այդ ուղղությամբ Թուրքիայի վարչապետական ու արտաքին գործերի նախարարություններում աշխատանքներ են տարվում:
«Թուրքիայի պատմական ընկերության` Հայոց Ցեղասպանության ժխտման համար հատուկ պարտականություն ձևավորվեց: Մարմինը այս նպատակի համար«Հայ-թուրքական հարաբերությունների ժողովածու» է պատրաստում: Թուրքիայի պատմական ընկերությունը սկսել է պատմական հոդվածներ հավաքել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս ծրագրի պատրաստությունը նախատեսվում է մինչև 2015 թիվը».ասել է Գյուլթեքինը:
Տեղեկացվում է նաև, որ Թուրքիան ակտիվ համագործակցության ճանապարհներ է որորնում Ռուսաստանի հե` 2015 թվի հետ կապված:
Նշենք նաև, որ ըստ հաղորդված լուրերի, հայ-թուրքական սահմանի վրա նույնպես փոփոխություններ են արվում: Տարիներ շարունակ չգործող երկաթուղու վերանորոգման, ինչպես նաև հետազոտման աշխատանքներ են տարվում:
Yerkir.am