Թուրքիայի Դիարբեքիրի քաղաքի GreenPark հյուրանոցի դիմաց նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան անհայտ անձիք ձայնային ռումբեր են նետել, որոնք չեն պայթել: Այդ հյուրանոց հաջորդ օրը պետք է ժամաներ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչի հետ եւ կապված էր ռումբեր նետելու փաստը: Ռումբեր նետելու պահին հյուրանոցի դիմաց են գտնվել ցուցահանդեսի մասնակցող Հայաստանի պատվիրակության անդամներից մի քանիսը:
Ինչպես Դիարբեքիրից տեղեկացրել էր NEWS.am-ի թղթակիցը, Թուրքիայի ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում (Երեւանի ժամանակով 00:00-ին) Մերձավոր Արեւելքի խոշոր ցուցահանդեսներից մեկին մասնակցող Հայաստանի պատվիրակության անդամներից մի քանիսը երբ գտնվել են հյուրանոցի դիմաց, երկու անծանոթներ հյուրանոցի ուղղությամբ նետել են 2 ձայնային ռումբ եւ արագ անհետացել մթության մեջ: Բարեբախտաբար, ռումբերը չեն պայթել:
Հայաստանի պատվիրակության անդամներից նշել են, որ անհայտ անձիք ռումբերը նետել են այն պահին, երբ հյուրանոցից դուրս են եկել փողկապով տղամարդիկ, որոնք պաշտոնյայի տպավորություն են թողել եւ հավանաբար, ռումբերը նրանց են ուղղված եղել:
Արագ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, քանի որ տվյալ հյուրանոցում հաջորդ օրը մնալու էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ձայնային ռումբեր նետելու փաստը կապում են Էրդողանի ժամանման հետ:
Հյուրանոցի շուրջը սահմանվել էին անվտանգության խիստ միջոցառումներ եւ հերթապահության համար ժամանել էին մեծ թվով ոստիկաններ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am