Еркрамас

Среда, 01 апреля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«Քարահո՞ւնջ», թե՞ «Զորաց քարեր». Մաթեմատիկոսը պնդում է, որ հուշարձանի նման ևս մեկ կառույց է հայտնաբերել

18.11.2013   
  
просмотры: 8753


«Քարահո՞ւնջ», թե՞ «Զորաց քարեր»… կառույցի անվան, ծագման և տարիքի շուրջ վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են քննարկումներն ու հեռակա բանավեճերը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, Սլավոնական համալսարանի դասախոս Վաչագան Վահրադյանը նկատեց, որ կառույցը շատ առեղծվածային է, իսկ տարիքի, անվան և նշանակության վերաբերյալ հարցերը` վիճելի:

Նա նշեց, որ «Զորաց քարեր» անվանումը ստացվել է թուրքականացված «Ղոշունդաշ» անվանման թարգմանությունից, ինչը ստույգ արված չէ: Վաչագան Վահրադյանն ընդգծեց, որ «ղոշուն» բառացիորեն «շարք» է նշանակում, իսկ «դաշ»` «քար»: «Չգիտես ինչու թարգմանեցին «զորք» բառը և անվանեցին «Զորաց քարեր»: Եթե տուրք տանք թուրքական ավանդությանը, այդ քարերի տակ թաղված են զինվորականներ: Մենք դրանով թուրքական ջրաղացին ենք ջուր լցնում: Եթե ընդունենք, որ դա թուրքերն անվանում է, այլ ոչ թե թուրքացված, եթե պարզապես թարգմանենք, մենք ասում ենք, որ, այո. այստեղ թուրքեր են ապրել: Ինչ-որ մեկը շահագրգռված է, որ հայկական անվանումը չպահպանվի, այլ թարգմանվի թուրքականը»,- ասաց մաթեմատիկոսը:

Վաչագան Վահրադյանը փորձել է վերականգնել կառույցի հին հայկական անվանումը: Ըստ նրա` պետք է հարց տալ ու հասկանալ ինչպես կարող էր ծագել այդ թուրքական անվանումը. «Թուրքերը, որ եկել, տեսել են կառույցը, չէին կարող անվանել եզակի թվով, քանի որ քարերը շատ են: Ես ենթադրեցի, որ հայկականի մեջ էլ դա կարող էր մտած լինել եզակիով: «Ղոշունդաշի» դեպքում «քար» և «շարք» բառերը պետք է թարգանվեն որպես քարաշարք: Քարերն այնտեղ շարքով են դասավորված: Բացի այդ, «Ղոշուն» բառը հայկական բարբառներից շատերում օգտագործվում է մի փոքր այլ նշանակությամբ: «Ղոշուն» բառը հայկական բարբառներում որպես «խումբ» է օգտագործվում, այսպիսով` կարող է ստացվել «Քարախումբ»: Եվ քանի որ «խումբ» բառի ավելի կազմակերպված տարբերակը «փունջ»-ն է, այստեղից կարող է լինել «Քարափունջ», «Քարահունջ»»:

Մաթեմատիկոսը նկատեց, որ հիմա Հայաստանում` Սյունիքում և Ղարաբաղում, երեք գյուղ կա նույն Քարահունջ անվամբ, ևս մեկը կա Շահումյանի շրջանում: Նա տեղեկություններ ունի, որ նման կառույցներ կան նաև այդ գյուղերի մոտակայքում:

Նա տեղեկացրեց, որ երեք անգամ արշավ է կազմակերպել Գորիսից 10 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջ գյուղ, որի բնակիչները տեղյակ չեն եղել իրենց գյուղի մոտ գտնվող նմանատիպ կառույցի մասին: «Մենք գտանք, որ այդպիսի կառույց կա, այն գտնվում է սարի լանջին: Որտեղ է կոնկրետ, չեմ ասի: Այն անտառի մեջ է, ծառերը ծածկել են քարերը: Նմանատիպ կառույց կարող է լինել նաև Ղարաբաղի Քարահունջ գյուղում և Շահումյանի նույնանուն գյուղում, որն օկուպացված է թուրքերի կողմից: Այդտեղի բնակիչներից մեկի թոռն ինձ ասեց, որ իր պապը պատմել է, որ իրենց գյուղի հարևանությամբ այդպիսի քարերի շարքեր կան»,- ասաց Վաչագան Վահրադյանը:

Ինչ վերաբերում է կառույցի տարիքին, նա նշեց, որ գիտնական Պարիս Հերունու միջին հաշվարկով այն 7500 տարի առաջ արդեն գործում էր: Նա մոտավոր ինտուիտիվ թիվ է նշել, ամենահավանականը` մոտ 15 տարեկան կարող է լինել: «Կառույցի ճարտարապետությունը` քարերի շարվածքը, կարապի համաստեղությունն է արտացոլում: Ես հետհաշվարկ կատարեցի չորս հազար տարի առաջվա աստղային երկինք, մաքսիմում կազմեց 14 հազար տարի»,- ասաց նա:

Panorama.am

Теги: մշակույթ/culture, հասարակություն/society, պատմություն/history, գիտություն/science

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

18:05 "Сильная Армения" Самвела Карапетяна создала блок с двумя партиями
17:17 Как перестать тратить часы на этикетки и ускорить отгрузку товаров на маркетплейсы
17:12 Избирательный список партии Пашиняна - результат восьмилетней деградации
16:58 "Вмешательство" в церкви: новый этап правового абсурда
16:54 Куда нам до них, до первоклассных наших белых европейцев
16:49 Рынок без случайностей: как сегодня зарабатывает риелтор
15:10 Народ тебя ненавидит, Никол!
13:25 "Чудо" откладывается по плану?
13:06 Странный террорист
12:44 Сетка кладочная 4Вр1 50х50: характеристики, применение и выбор
12:39 Экспертиза проектной документации: зачем нужна и как проходит
12:32 Манипуляции по отключению исторической памяти
12:18 Пашиняновская амнезия, или почему Азербайджан выдумал себе "геноцид"
12:12 Пашинян знает, что каждый гражданин считает его личным врагом
12:03 Фиктивный "праймериз" в интересах Пашиняна: политтехнолог о голосовании в правящей партии
11:06 Когда пиар подменяет молитву: Инцидент в церкви Святой Анны как спланированная провокация
10:51 Никол Пашинян — человек Азербайджана в Армении
10:40 Где будет решаться судьба Армении?
10:12 Чего только не скажешь, чтобы сделать то, что велел Алиев
17:31 Первая ложь в цепи бесконечности
17:10 Должностное лицо оскорблять нельзя. А гражданина можно?
17:05 Пока Никол "укрепляет мир", Алиева требует признать "геноцид азербайджанцев"