Еркрамас

Суббота, 04 июля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Կայացավ Գրիգոր Ջանշյանի՝ ավելի քան մեկ դար անց վերահրատարակված «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի շնորհանդեսը

27.11.2013   
  
просмотры: 2831


Նոյեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացավ Կայացավ Գրիգոր Ջանշյանի՝ ավելի քան մեկ դար անց վերահրատարակված «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Գրիգոր Ջանշյանի` ժամանակին Ռուսաստանի լայն հասարակությանը և կառավարական շրջաններին Հայաստանում այդ օրերին 1894-1896թթ. կատարվող իրադարձությունների մասին ճշմարտությունը ներկայացնելու, ինչպես նաև գիտնական այրերի գրչով հայ ժողովրդի անցած դարավոր ուղին լուսաբանելու, հայ ժողովրդի ստեղծած մշակութային անկրկնելի արժեքները վեր հանելու և հայորդիների կողմից համաշխարհային քաղաքակրթությանը մատուցած ծառայությունները ներկայացնելու ջանքերը: «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1898-ին Մոսկվայում, որը ժամանակակիցները բնութագրել են որպես «Գիրք-սիմֆոնիա», «Գիրք-հանրագիտարան», «Մատյան արյան և արցունքի»: Գրքի ստեղծման բուն շարժառիթը 19-րդ դարավերջին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներն էին, որոնց հետևանքով հազարավոր հայ երեխաներ, կանայք և ծերեր ոչնչացվել էին, իսկ փրկվածներն էլ հայտնվել էին սովի և մահվան ճիրաններում: «Ջանշյանն այս ժողովածուով ռուս հասարակությանը ոչ միայն ներկայացրել է հայերի հետ տարվող դաժան քաղաքականության ողջ ճշմարտությունը, այլև գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը` 60.000 ռուբլի` Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան միջոցով տրամադրել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանին` որբանոցներ բացելու համար, որի արդյունքում բացվել է 12 որբանոց, և Ջանշյանին տվել են «Որբերի հայր» պատվատիտղոսը», - ընդգծեց նախարար Հրանուշ Հակոբյանը: «Շնորհակալ ենք պարոն Ալբերտ Իսոյանին և Արամ Կարապետյանին, ովքեր, մաքրելով դարերի կարծրացած փոշին, կարողացան հավուր պատշաճի ուսումնասիրել և 115-ամյա դադարից հետո վերահրատարակել մեծ հայի այս աշխատությունը», - իր խոսքը եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարը: «Հայագիտակ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Ալբերտ Իսոյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Գրիգոր Ջանշյանի գրքի լուսապատճենման տարբերակով ճշգրիտ վերականգնելու և երկրորդ անգամ վերահրատարակվելու պատմությունը: «Գրիգոր Ջանշյան» հեղինակի, մարդու, գործչի և նրա «Եղբայրական օգնություն հայերին» աշխատության մասին ելույթով հանդես եկավ գրքի նախաբանի հեղինակ, Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը` նշելով, որ Ջանշյանի նյութն ուղեկցվում է հայի և հայկականի մասին բծախնդրորեն ընտրած պատկերներով և լուսանկարներով, որոնք վերաբերում են Արևելյան և Արևմտյան Հայաստաններին, հայկական գաղթավայրերին: Ժողովածուին մեծ շուք է հաղորդում նաև այն հանգամանքը, որ նրա ստեղծմանը մասնակցել են ժամանակի մեծահամբավ հայ նկարիչները. Հովհաննես Այվազովսկին գրքում զետեղելու համար Նիցցայից հրատարակչին ուղարկել է չորս բնագիր նկար: Ժողովածուի մասին կարծիք հայտնեցին Ա.Գևորգյանը, Ա.Բլեյանը, Ա.Հակոբյանը և այլք, որոնք բոլորն էլ շատ բարձր գնահատեցին այն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Теги: Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, մշակույթ/culture, հասարակություն/society, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

19:41 Армяне: 8 000 лет генетической непрерывности
19:25 Биосенсоры и "химические антитела": чем сегодня удивляет армянская генетика
19:03 Сегодня Пашинян озлоблен сильнее, чем когда-либо
18:04 Карманный конституционный суд Пашиняна вынес решение
15:16 В черных списках Пашиняна скоро окажутся 80% жителей Армении
14:55 Игры на вылет в команде Пашиняна: политическая утилизация Симоняна
14:21 Быть армянином стало опасно
13:23 В армянской армии сформировался "институт стукачей"
11:39 Флаг ему в руки… до поры до времени
11:21 Ключевой интерес России – остановить давление Запада и предотвратить большую войну
11:11 Живое казино Пинко: опыт игры с дилерами в реальном времени
10:29 Молдавские уроки: почему правительство Армении не уходит?
09:38 Без диаспоры Армения превращается всего лишь в значок на лацкане
08:47 В Армении нужно устроить "революцию смеха"
08:06 Власти Армении боятся нового этапа уличной борьбы против диктатуры Пашиняна
07:49 Кто следующий, йолдашляр? За арестами офицеров армии обороны Арцаха стоит лично Ильхам
23:42 Как действовать при затоплении квартиры: пошаговый разбор
15:54 Дыры в бюджете Армении закроют за счёт граждан
15:33 Как отреагирует Путин на визит фон дер Ляйен в Армению
14:58 Имя Пашиняна исчезло из списка приглашенных спикеров "Иннопрома"
14:32 Для Армении в плане энергетики и продовольствия альтернативы России нет
14:24 Если Россия сделает шаг назад, нас сожрут со всех сторон!