Հայ Առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի պատվիրակների ժողովի նիստում Թեմական խորհուրդը պաշտոնապես ներկայացրել է Ֆրանսիական թեմի առաջնորդի երեք թեկնածուների անունները: Այդ ցուցակը ավելի վաղ հաստատել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Թեմի առաջնորդի թեկնածու քահանա Զատիկ Ավետիքյանն այս պահին Բենիլյուքի երկրներում արեւմտաեվրոպական ներկայացուցչի փոխանորդն է, Բելգիայում Հայ առաքելական եկեղեցու քահանա: Մեկ այլ թեկնածու եպիսկոպոս Վիգեն Հայկազյանը հանդիսանում է Արեւելաամերկյան թեմում էկումենիկ հարաբերությունների հարցում ներկայացուցիչ: Երրորդ թեկնածուն քահանա Գրիգոր Խաչատրյանն է, ով այժմ Պրիմորսկյան Ալպերում Վարում ու Մոնակոյում Հայ Առաքելական եկեղեցու ծխական քահանա է:
Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիական թեմի առաջնորդի ընտրությունները կկայանան 2014թ.-ի փետրվարի 15-ին Փարիզում, թեմերի պատվիրակների վերհաժողովի ընդհանուր արտահերթ ժողվում: Մինչ այդ թեկնածուների հետ հանդիպումներ կկազմակերպվեն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am