Գրական թղթակից Էյլին Բաթերսբին «Irish Times»-ին տված հարցազրույցում ներկայացրել է 2013թ.-ի փաստագրական գրքերից լավագույնների իր ընտրությունը: Նրա ցուցակում է ընդգրկվել Վասիլի Գրոսմանի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ «Բարին ընդ ձեզ» օրագիր-ակնարկը, որը թարգմանել են Ռոբերտ եւ Էլիզաբեթ Չանդլերները: 12 լավագույն գրքերի ցուցակում այն գտնվում է երկրորդ հորիզոնականում: Այդ մասին գրում է «Irish Times»-ը:
Երբ հեղինակի կյանքն ավելի վատ չէր կարող դասավորվել՝ ՊԱԿ-ը բռնագրավել էր նրա «Կյանք եւ ճակատագիր» վեպի ձեռագրերը, ամուսնալուծվել էր, նրա մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, ընդունեց Հայաստան այցելելու հրավերը, որպեսզի հայերեն վեպ թարգմանի: Նա մեկնեց ու գրեց այս աշխատանքը ճանապարհորդության մասին՝ լի կյանքով ու հումորով: