Еркрамас

Среда, 25 марта 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Արգենտինյան տանգոն Ամանորի շեմին կջերմացնի ցուրտ Երեւանը

24.12.2013   
  
просмотры: 2516


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2013  թվականի իր համերգաշրջանը կեզրափակի վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ աշխարհահռչակ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրադարկիի եւ ֆլեյտահար Սառա Ռուլիի հետ արգենտինյան տանգոյի կատարումներով:

Այդ մասին այսօր պատմեցին հենց երաժիշտները եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Բանդոնեոնահարի խոսքով, համերգի բացմանը կհնչեն արգենտինյան տանգոյի արքա Աստոր Պիացցոլլայի՝ հայասատանյան ունկնդրին դեռեւս անհայտ ստեղծագործությունները:

«Հայաստանում ես բոլորովին նոր ծրագիր կներկայացնեմ: Հուսով եմ՝ այն դուր կգա հայ հանդիսատեսին: Համերգի բացմանը կհնչի Պիացցոլլայի «Կոնցերտո դի Ակոնկագուա» ստեղծագործությունը»,- նշեց երաժիշտը:

Նրա խոսքով, համերգի երկրորդ բաժնում իր եւ ֆլեյտահար Սառա Ռուլիի կատարմամբ կկայանա նոր ստեղծագործության համաշխարհային պրեմիերա:«Ծրագրում կա եւս մեկ կոմպոզիտոր, ում հետ սկսել եմ աշխատել:

Այդ  Մարտին Պալմերին է՝ երիտասարդ արգենտինյան կոմպոզիտոր, ով ֆլեյտայի եւ բանդոնեոնի համար ստեղծագործություն է գրել: Այն կոչվում է «Ֆանտազիոզո դե Բուէնոս Այրես» եւ առաջին անգամ կհնչի Հայաստանում: Կոմպոզիտորը դեռեւս չի եղել Հայսատանում, բայց հուսով եմ, որ կգա»,- նշեց Մարիո Ստեֆանո Պիետրադարկին:

Երաժիշտը նաեւ տպավորությունները ներկայացրեց Հայաստան կատարած արդեն  վեցերորդ այցից: Այս օրերին Երեւանում չափազանց ցուրտ է Պիետրադարկիի համար, քանի որ նա ծնվել է Իտալիայի հարավում: Երաժիշտը նշեց նաեւ, որ այս ժամանակահատվածում Հայաստանում լինելն իր համար մեծ ուրախություն է. նախ վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Կաթոլիկ եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին, իր սեփական ծննդյան օրն է:

Պիետրադարկին ափսոսանք հայտնեց, որ այս անգամ շատ հյուրախաղերի պատճառով հայկական երաժշտություն չի կատարի, սակայն խոստացավ, որ Հայաստան իր հաջորդ այցի ժամանակ կկատարի հայ կոմպոզիտոր Կարեն Անանյանի կոնցերտը՝ բանդոնեոնի եւ ֆլեյտայի համար: Նշենք, որ անցյալ տարի իտալացի երաժշտի կատարմամբ եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ հնչեց հայ մեծ երգահան Կոմիտասի «Կռունկը»:

Նա հավելեց, որ Հայաստանի հանդեպ իր մեծ սերը սկսվել է աշխարհահռչակ գրող եւ սցենարիստ Տոնինո Գուերայի հետ շփումից, ով անչափ սիրել է Հայաստանն ու հայերին, եւ Հայաստան կատարած իր ճամփորդություններն անվանել է «ուղղահայաց»՝ դեպի բարձր լեռներում գտնվող վանքեր կատարած ճամփորդություններ:

Իր հերթին ֆլեյտահար Սառա Ռուլին նշեց, որ անչափ ուրախ է Հայաստանում գտնվելու համար: Մեր երկրի մասին նա լսել է Մարիոյից: Առաջին անգամ երաժիշտը բանդոնեոնի հնչյունները լսել է 9 տարեկանում, իսկ նրա երաժշտության առաջին ուսուցիչներն էին Դի ՄատՏեոն եւ Կլաուդիո Կալիստան: Երաժիշտը մեծ հաջողությամբ հանդես է գալիս հյուրախաղերով ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում:

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին շատ է ելույթ ունեցել Հայաստանում, Պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ: Նրա կատարմամբ հայ երաժշտասերներն արդեն հասցրել են լսել Աստոր Պիացցոլլայի եւ Ռոբերտո Մոլինելլիի ստեղծագործությունները, իսկ վերջերս Պիետրադարկին կատարել է Հայաստանի առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունը:

Ֆլեյտահար Սառա Ռուլին ծնվել է Իտալիայի Լանչիանո քաղաքում: Ավարտել է Պեսկարայի պետական երաժշտական կոնսերվատորիայի ֆլեյտայի բաժինը: Այնուհետեւ Սառան ուսումը շարունակել է աշխարհի լավագույն ֆլեյտահարների ղեկավարությամբ, որոնց թվում են Բրունո Կավալլոն, Պատրիկ Գալուան, Կարլոս Բրունելը, Էմիլի Բեյնոնը եւ Անդրեա Օլիվան:

Նա ելույթ է ունեցել Լանչիանոյի F.Fenaroli միջազգային երիտասարդական, Ֆոջիայի U.Giordano սիմֆոնիկ, Պեսկարայի սիմֆոնիկ, F.Busoni կամերային եւ Աբրուցոյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նրա՝ որպես մենակատար բեմելը կայացել է 2008 թվականի օգոստոսին, Մոլդովայի ազգային կամերային նվագախմբի հետ: Այնուհետեւ Սառան հանդես է եկել որպես մենակատ Քիշնեւի Martishor փառատոնում, Նյու Յորքում՝ I Solisti Aquilani եւ Du Monde համույթների հետ, Ասկոլի Պիչենոյում՝ Settembre in Musica փառատոնում եւ այլն:

Լիլիթ Պետրոսյան, NEWS.am STYLE

Теги: մշակույթ/culture, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

15:13 Армяне в иудейской пустыне
15:01 Ни у какого "Гражданского договора", ни у какого Пашиняна не получится сломить армянский народ
14:56 Кавардак в мозгах министра
14:48 Иран раскрыл блеф Трампа
14:35 Тонкости управления отелями
12:02 Война против Армении возможна лишь в одном случае
11:55 Вопросы о "гибридной войне", "милитаризме" и Конституции
11:50 В Армении гражданину предъявили обвинение за проклятие в адрес Пашиняна
11:39 Вывоз мусора и снега в Москве: как организовать чистоту без лишних хлопот
11:20 Народ хочет избавиться от Пашиняна, а не слушать еще 5 лет, как его критикуют в парламенте
11:16 Арцахские депутаты осудили заявления Пашиняна о переселенцах
11:10 Только его и не хватало!
10:51 Очередная манипуляция Пашиняна
10:37 Обновление платформы tt46.ru: новый формат поставок инженерного оборудования
22:03 Стоит один вопрос – закрытие Третьей Республики Армения
21:33 Вандалы продолжают крушить памятники героям
21:28 Пашинян хочет, чтобы Алиев решал, когда нам дышать и не дышать
21:00 Рыболовные катушки: как выбрать идеальный механизм для спиннинга
20:43 Пошив деловой одежды на заказ: почему это выгодно для любой компании
19:33 Либо партия Пашиняна считает всех недоумками, либо недоумками полна сама
19:28 Реставрация пока откладывается
19:22 Рельсовая система для сварочно-сборочных столов: где она оправдана на практике