Վիոլետա Սմիթը, ով հիշեցնում է գրող-վիպասան Բարբարա Քարթլենդին, հայ փախստականների դուստր է, ովքեր ցեղասպանության հետեւանքով լքել են հայրենիքն ու ապսատան գտել Հնդկաստանում: 92 տարեկան հասակում նա բնակվում է Կալկաթայի Սադեր փողոցում գտնվող իրեն պատկանող հյուրանոցում:
Ինչպես գրում է հնդկական «Rediff» պորտալը, չնայած պատկառելի հասակին, նրա մազերը խնամված են, զգեստն էլեգանտ է: Նա առավոտյան խոշորացույցով թերթ է կարդում՝ հետեւելով, որ դիմավորի հյուրերին: Երկար տարիներ շարունակ նա կանաչ այս նախասրահում դիմավորել է այնպիսի մարդկանց, ինչպես հոլիվուդյան դերասան Պատրիկ Սուեզին, կամ Շաշի Կապուրն, ոբ այնտեղ ամուսնացել է, կամ բրիտանացի դրամատուրգ Թոմ Սթոփարդը, երգիչ Սթինգը: Սրանք մի քանիսն են նրանցից, ովքեր հանգրվանել են նրա հյուրանոցում:
«Նա բազմած է գահին ու դիմավորում է ամեն եկողի: Մայրս, անխոս, մայրիշխանության ղեկավարն է: Ես նրան անվանում եմ Սադեր փողոցի հերցոգուհի»,- պատմել է նրա դուստր Ջենիֆերը, ով ծնվել ու մեծացել է Հնդկաստանում, տարեկան երկու ամ երեք անգամ վերադառնում է Անգլիայից:Միսիս Վիոլետա Սմիթն անցյալի պահապան է, ժամանակների փոփոխությունների տարեգիր: Նա ներկայացնում է անցյալ դարաշրջանը, որը մնացել է մի քանի վեպերի էջերին կամ մարող հիշությունների մեջ: