Թուրքական tursu.tv հեռուստաալիքը Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված նախագիծ է սկսել: Հեռուստաալիքը ծրագրել ' վավերագրական ֆիլմ նկարահանել տարածաշրջանում հայկական քյամանչա երաժշտական գործիքը տարածած հայ բանաստեղծ, երաժիշտ, բանահավաք, երգահան եւ աշուղ Սայաթ-Նովայի մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demikrathaber.net լրատվական կայքը:
Ֆիլմի պրոդյուսերը Արիս Նալջըն է, ռեժիսորը' Էրհան Արըքը, օպերատորը' Արամ Դիլդարը: Խորհրդատուներն են նշվում Պողոս Եղիազարը եւ Բագրատ Էսթուքյանը: Նկարահանումները կատարվելու են Վրաստանում, Հայաստանում, Իրանում, Ադրբեջանում և Թուրքիայում: Դրանք նախատեսվում է ավարտել 2014 թ-ի մարտին:
Նախաձեռնող խումբը նախագիծը մտադիր է իրագործել «ժողովրդի աջակցությամբ», tursu.tv-ն ֆիլմի նկարահանման աջակցության հիմնադրամ է բացել:
Էրհան Արըքը եւ Արիս Նալջըն ավելի վաղ նկարահանել են «Ավտոբուս» կոչված 36 ժամանոց վավերագրական ֆիլմը, որը պատմություն է Թուրքիայից Հայաստան ճանապարհորդող ուղեւորների մասին:
Կայքը նշում է, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը 2012 թ-ին հայտարարել էր Սայաթ-Նովայի մասին գիրք հրատարակելու մասին, եւ հավելում, որ չնայած արդեն մեկ տարի է անցել, այդ ուղղությամբ դեռ որեւէ աշխատանք չի արվել:
Armenpress.am