Еркрамас

Среда, 04 марта 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հյուսիս-հարավ մայրուղու հետագիծը կարող է փոխվել. ճանապարհն անցնում է արժեքավոր հուշարձանների տարածքով

28.11.2013   
  
просмотры: 3051


Հյուսիս-հարավ մայրուղու երկայնքով՝ Կաքավաձորում, Ներքին Բազմաբերդում, Ներքին Սասնաշենում և Վերին Սասնաշենում, 2013թ. իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են նեոլիթյան ժամանակաշրջանի արժեքավոր գտածոներ։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը։

Տարածքը, որն արշավախմբերը հետազոտել են, գրեթե չի ունեցել վերգետնյա նշաններ. միայն երկու տեղում պատաշարերի կասկածելի հետքեր են հայտնաբերվել: Փոքր մակերեսի վրա իրականացված պեղումների արդյունքում բացահայտվել է երկու հուշարձան։

«Ճանապարհից դեպի հարավ՝ Երևան-Թալին ճանապարհից դեպի ձախ, պեղվեց մի դամբարան, որը, ամենայն հավանականությամբ, իրենից ներկայացնում էր ժայռի վրա կառուցված դամբարանամուտքով շինություն, իսկ ներսում հայտնաբերված գտածոներից շատ կարևոր էին կավանոթները՝ խիստ արխայիկ:  Խիստ հաշվարկներով այն պետք է վերաբերի երրորդ հազարամյակին, և չի բացառվում նաև այն, որ այդ դամբարանը ունեցել է կրկնակի թաղում»,- նշեց գիտահետազոտական կենտրոնի տնօրենը:

Պեղումներն իրականացնելիս նաև հայտնաբերվել է մանգաղաձև գործիք: Այն եղել է ամենահին գտածոն, որն արշավախմբի մասնակիցները գտել են տարածքը պեղելիս: Ըստ Հակոբ Սիմոնյանի, նմանատիպ  մանգաղաձև գործիք հայտնաբերվել է Գառնիում՝ վաղ բրոնզեդարյան շերտերի պեղումների ժամանակ:

Ճանապարհից դեպի հյուսիս ընկած տարածքում հայտնաբերվել է քարե ինդուստրիայի հարուստ տեսականի։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են դանակաձև քարե շերտեր կամ մակրոլիտներ. «Մակրոլիտների հետ միասին եղել են նաև քերիչներ, կտրիչներ, պրիզմայաձև միջուկներից հանված բազմաթիվ շեղբեր, որոնք օգտագործվում էին կտրելու նպատակով: Եղել են քերիչներ, որոնց օգնությամբ քերթում էին և մշակում կենդանիների մորթին»,- պատմեց Հակոբ Սիմոնյանը:

Գիտահետազոտական կենտրոնի տնօրենի գնահատմամբ՝ հավաքածուն, որ գտել են Արագածոտնի շրջանի տարածքներն ուսումնասիրելիս, դասական է, քանի որ խեցեղենից զատ հայտնաբերվել են նաև կավանոթների բեկորներ, որոնց շուրթերը զարդարված են եղել մատնեքլունգներով. «Հատուկ փոսիկներ են արել: Դա այն ժամանակվա ճաշակի տեսակետից ընդունված, մոդայիկ էր: Հուշարձանների խճանկարի ցանցում բացահայտվել է մի խիստ կարևոր օղակ, որը մեզ հնարավորություն է տալիս պատկերացում կազմել հին Արագածոտնի տնտեսության, մարդկային կենցաղի և ունեցվածքի մասին»։

Որպեսզի ճանապարհը չվնասի պատմամշակութային ժառանգությունը, խնդիր է դրվել ճանապարհագծի ողջ երկարությամբ ուսումնասիրել, պեղել և վավերագրել բոլոր պատմամշակութային արժեքները: «Կարևոր գտածոների առկայության դեպքում փոխվելու է ճանապարհի հետագիծը։ Իսկ եթե այնպես ստացվեց, որ հնարավոր չի լինի ճանապարհը փոխեն եւ ճանապարհի վրա կարող են հայտնվել կարեւոր պատմամշակութային արժեքներ, անշարժ հուշարձաններ, ապա դրանք կառուցող կողմը պարտավորվում է իր միջոցներով տեղափոխել անվտանգ վայր, նոր կառուցել ճանապարհը»,- ասաց Հակոբ Սիմոնյանը։

Հյուսիս-հարավ ավտոմայրուղին կձգվի Մեղրիից մինչև Բավրա և կունենա 556 կմ երկարություն: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 962 մլն դոլարից 500 միլիոնը տրամադրելու է Ասիական զարգացմանը բանկը: Իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել 3 տարի անց:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Теги: մշակույթ/culture, հասարակություն/society, պատմություն/history

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

23:46 Кредиты, карты и вклады: предложения Hamkorbank жителям Узбекистана
22:46 Католикос поступил мудро: Почему глава Арцахской епархии не был лишен сана?
22:32 Армения – лучшая в мире Родина, но при Пашиняне – худшее в мире государство
22:14 Ветеринарная академия в действии: курсы, клиника и свежие знания
20:23 Почему не опубликованы итоги соцопроса, проведенного по заказу IRI?
20:16 Группа компаний "Ташир" Самвела Карапетяна — вторая в ежегодном рейтинге Forbes
18:52 Архиепископ Езрас Нерсисян: пришел час Церкви Армении возвысить голос
18:38 Покер: неожиданный объект историко-научного исследования
13:56 Посол с прошлым: турецкие интересы в файлах Эпштейна
13:44 Предвыборный "пирожок" и палатка Каддафи
13:34 Кровля для частного дома: что важно кроме цены материала
10:11 Персидская позиция в Армении
10:03 Диссертация без стресса: как профессиональная поддержка меняет правила игры
08:16 Почему Tilda снова актуальна: взгляд на современный конструктор сайтов
07:39 "Комнатное" мышление армянской власти
07:33 Урок мужества и несгибаемой воли от Католикоса. Паника в верхнем эшелоне ГД
07:25 Пирожки… блаженного неведения
07:19 Можно ли выиграть реальные деньги в онлайн-казино: стратегии и советы экспертов
01:03 Как правильно настроить и обслуживать Olympus CKX53: пошаговое руководство
23:22 Господа, все с начала
22:38 Пашинян и его соратники действуют так, словно армянская нация возникла лишь после их прихода к власти
21:30 Видеоновости Армении и Диаспоры (16 февраля – 28 февраля)