Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին գալիս է Հայաստան՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստին:
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Կիեւում ԵԱՀԿ նախարարների խորհրդին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ասել է, որ մասնակցելու է դեկտեմբերի 12-ին Երեւանում տեղի ունենալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովին:
Դավութօղլուն նշել է, թե որ արտակարգ իրադարձություններ չեն լինում, ինքը նման համաժողովների մասնակցում է, իսկ այս անգամ վարչապետ Էրդողանի հետ խորհրդակցելուց հետո որոշում են կայացրել մասնակցել:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հաստատել էր, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի կայանալիք նիստին հրավիրված են բոլոր մասնակիցները, այդ թվում` Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: