Еркрамас

Понедельник, 04 мая 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները

29.11.2013   
  
просмотры: 3879


Հայոց առաջին լուսավորիչ առաքյալների տոնի առիթով ուրբաթ Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի օրհնությամբ, երեկոյան ժամերգության ընթացքում կկատարվի նախատոնակի արարողություն: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:

Երեկոյան ժամերգությունը կսկսվի տեղական ժամանակով ժամը 17։30–ին, իսկ շաբաթ օրը`  Սուրբ առաքյալների տոնին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Բարեպաշտ հավատացյալները կարող են այցելել Մայր Աթոռ և հաղորդակցվել Սուրբ առաքյալների մասունքների աստվածային զորությանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները համարվում են Հայաստանի առաջին հոգևոր Լուսավորիչները, ովքեր երկիր են բերել քրիստոնեության լույսը։ Նրանք Հայաստան են եկել տարբեր ժամանակներում և քարոզել իրարից անկախ։ Սակայն ըստ ավանդության` մի անգամ նրանք հանդիպել են հայկական բնակավայրերից մեկում, որն, այդ իրադարձությանն ի հիշատակ, ժողովուրդը կոչել է Օծյալ Խաչ։

Թադեոսը Քրիստոստի 12 առաքյալներից մեկն է, ով Քրիստոսի համբարձումից հետո մեկնեց Եդեսիա, բժշկեց և դարձի բերեց Աբգար 5–րդ թագավորին։ Այնուհետև առաքյալը ուղևորվեց Հայաստան։ Նա իր հետ Հայաստան է բերում այն գեղարդը, որով խոցել էին Քրիստոսին, որն այժմ գտնվում է Սբ Էջմիածնի թանգարանում։ 66 թ.–ին Թադեոսին բռնում են Արտազում, չարչարանքների են ենթարկում և սպանում։ Երեք դար անց Թադեոս առաքյալի գերեզմանի վրա կառուցվում է մի եկեղեցի, որը հետագայում կոչվում է Թադեի վանք: Այն այժմ գտնվում է Պարսկաստանի Ատրպատական գավառի արևմտյան կողմում և բարեբախտաբար կանգուն է մինչ օրս։ Սուրբ Թադեոսի մասունքները պահվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Բարդուղիմեոս առաքյալը քարոզում է Փոքր Ասիայում, Արաբիայում, Եթովպիայում, Հնդկաստանում և մոտ 44-60 թթ.` Մեծ Հայքում: Այստեղ նա լինում է նախ Սյունիքում‘ իր քարոզչությունն սկսելով Որդվաա գյուղից: Այստեղից անցնում է Գողթն, ուր Քրիստոսի Ավետարանը տարածելով` նաև եպիսկոպոսներ է ձեռնադրում, որոնց մեջ նաև պարսիկներ են լինում: Այստեղից անցնելով Արտաշատ` հանդիպում է Թադեոս առաքյալին: Տիրոջ ջերմեռանդ առաքյալն այնուհետ իր քարոզչությունը շարունակում է Հեր և Զարևանդ գավառներում: Ապա լինում է Անձևացյաց գավառում, որից հետո հասնում է Վասպուրական նահանգի Աղբակ գավառ, ուր մկրտում և քրիստոնյա է դարձնում Սանատրուկ թագավորի քրոջը` Ոգուհուն: Սակայն հետագայում այստեղ Բարդուղիմեոս առաքյալը ևս Թադեոս առաքյալի պես սաստիկ չարչարանքների ենթարկվելով‘ սպանվում է: Նրա գերեզմանը գտնվում է Վասպուրական նահանգի Աղբակ գավառի Ադամակերտ քաղաքի մոտ (այժմ` Բաշքալա, Թուրքիա)`Սրբ Բարդուղիմեոս մայրավանքում, որն այժմ ավերակ է:

1994թ. ապրիլի 22-ին Սրբ Թադեոս և Սրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները հանդիսավոր կերպով տեղափոխվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նրանց հիշատակը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում է ամեն տարի Հիսնակի առաջին կիրակիի շաբաթ օրը:

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների շնորհիվ է, որ մեր եկեղեցին անվանվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի։

Նովոստի–Արմենիա

Теги: հասարակություն/society, կրոն/religion, պատմություն/history

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

20:00 Меньше пафоса, господа!
15:58 Зеленский в Ереване, Кочарян о Пашиняне, борьба с крайней бедностью и другое: Видеоновости Армении и Диаспоры
10:26 Где еще общество проголосовало за силу, не выполнившую ни одного пункта своей программы?
03:45 Армения перед выбором: продолжение губительного курса или возрождение
03:09 Современная реабилитация без шаблонов: чему учит KinesioPro
01:10 Организация и осуществление операции "Немезис" (видео)
19:43 "Манифест пустоты" от ЕС
19:29 Культурный геноцид: молчать, чтобы не разрушить мечеть в Арцвашене
19:10 Сегодня тему войны разжигает Никол Пашинян
19:03 Игнорирование рисков в отношениях с Россией ударит по экономике и государственности Армении
18:46 Интересы Пашиняна и его партии не имеют отношения к интересам Армении
18:41 Если Арцах — не Армения, как он мог стать "умышленной жертвой"?
17:57 Визит Зеленского в Ереван: дипломатический сигнал или процедурный элемент саммита?
12:07 Как реагируют в России на предстоящий саммит Европейского политического сообщества в Ереване?
12:42 Мир в регионе невозможен, пока не восстановлены права арцахцев – заявление Союза "Арцах"
12:04 Уровень бедности среди карабахцев в Армении — 70%, то же самое с безработицей
12:14 Как ЕС "не вмешивается", но всегда вовремя
12:24 Турецкая "дилемма"
18:44 Курс на ЕС фактически втягивает Армению в противостояние с Россией
18:41 Армения все глубже погружается в бездну ошибок
18:22 Выборы в Армении уже проходят с фальсификациями
18:16 Правительство Армении предлагает за ЭСА 380 000 долларов