Еркрамас

Вторник, 10 марта 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Լոնդոնում տեղի է ունեցել ՀՅԴ 123-ամյակին նվիրված միջոցառում

02.12.2013   
  
просмотры: 3249


Նոյեմբերի 30-ին Լոնդոնի Գրինֆորդ Թաուն Հոլ համերգասրահում տեղի է ունեցել ՀՅԴ 123-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի հայ համայնքի համար աննախադեպ թվով' 500-ից ավելի մեր հայրենակիցներ: Միջոցառման համերգային մասն անց է կացրել հայտնի երգիչ Ռազմիկ Ամյանը:

Ստորև ներկայացնում ենք Հայկ Հովհաննիսյանի կողմից հավաքվածներին փոխանցված շրջանի ՀՅԴ կոմիտեի խոսքը. «Գերաշնորհ Սրբազան Հայր, Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ պարոն Արա Մարգարյան, Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ պարոն Արա Փալամուդյան, Հարգելի հայրենակիցներ, Սիրելի ընկերներ, Ինձ համար գերագույն պատիվ է Ձեզ ողջունել այս միջոցառմանը' նվիրված Հայ Յեղափոխական Դաշնակցության 123-ամյակին և ՀՅԴ հիմանդիր հայր Սիմոն Զավարյանի մահվան 100-ամյա տարելիցին: Իռլանդացի հանճարեղ թատերագիր Ջորջ Բերնարդ Շոուն ասել է. «Առողջ ժողովուրդն ուշադրություն չի դարձնում իր ազգությանը, ճիշտ այնպես ինչպես առողջ մարդը չի նկատում իր ոսկորները։ Բայց եթե հարվածես նրա ազգային արժանապատվությանը, նա այլևս ոչնչի մասին չի մտածի բացի այդ արժանապատվությունը վերականգնելուց»։ Հավանաբար, հենց այսպիսի մտքերով էին առաջնորդվում Բերնարդ Շոուի հայ սերնդակիցները՝ Քրիստափոր Միքայելյանը, Ստեփան Զորյանը, Սիմոն Զավարյանը, երբ 1890թ. հիմնադրում էին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ գիտակցելով որ ազատություն և վերամիավորում նախընտրող ժողովրդին անհրաժեշտ է նոր ռազմական, քաղաքական և մտավորական առաջնորդող վերնաախավ։ Նրանք հաջողությամբ համախմբեցին այդ վերնախավը, որը կարողացավ գրեթե անհնարին պայմաններում' արյունալի պատերազմից և ցեղասպանությունից հետո անկախություն նվաճել, հիմք դնելով հայկական պետականությանը, որը դրսևորվեց Հայաստանի Առաջին Հանրապետության կարճատև, բայց շատ առումներով օրինակելի գոյությամբ։

Բնականոն պատմական զարգացում ապրած ժողովուրդների վերնախավերը իրենց արմատներն ունեն ասպետական դասի մեջ։ Պատահական չէ, որ դարեր շարունակ օտար կայսերական լծի տակ գտնվող հայ ժողովրդի վերակենդանացող վերնախավը պետք է հենց ասպետական-մարտական բնույթ կրեր; պատահական չէ, որ մինչ օրս ՀՅԴ-ն թե' հայ հասարակաության մեջ, թե' օտարների կողմից ըկալվում է ոչ միայն որպես քաղաքական կուսակցություն, այլև որպես մարտունակ ուժ՝ ընդունակ լուծելու հայ ժողովրդի առջև կանգնած տարբեր խնդիրներ:

Պարզունակ է այն մոտեցումն, ըստ որի ՀՅԴ-ն պետք է գործ ունենա միայն արտաքին վտանգների հետ։ Թուրքական ժխտողականություն, ադրբեջանական ագրեսիվ քաղաքականություն, շրջափակում, գոյատևում արևելք-արևմուտք աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում՝ սրանք բոլորը լուծելի խնդիրներ են, բայց լուծելի են միայն ու միայն վերականգնված դիմադրողականությամբ ազգի համար, որի վերնախավն ընդունակ կլինի համազգային խնդիրների շուրջ միավորել երկրագնդի երեսին ապրող յուրաքանչյուր հայի։ Այո, ազգերն ինչպես կենդանի օրգանիզմները, ունեն ներքին դիմադրողականության, ինքնապահպանության մեխանիզմ: Իր գործունեության տասնամյակների ընթացքում ՀՅԴ-ն զգալիորեն վերականգնել է այս մեխանիզմը, սակայն, ցավոք, լիովին վերականգնված այն համարել չենք կարող մինչ օրս:

Թյուր է նաև այն կարծիքը, թե ժամանակակից աշխհարում, գլոբալիզացիայի հեղեղային ուժերն աշխարհասփյուռ հայությանը թույլ չեն տա համախմբվել ազգային խնդիրների շուրջ։ Ես պնդում եմ հակառակը' հենց գլոբալիզացիայի պայմաններում մենք ձեռք ենք բերել յուրահատուկ առավելություն։ Գիտելիքի և միջազգային ցանցերի վրա հիմնված համաշխարհային տնտեսություն, հեռավորությունը և ժամանակը վերացնող ինֆորմացիոն դաշտ - ավելացրեք սրան աշխարհի բոլոր անկյուններում գերազանց դիրքերի հասած և իր առաջադեմ երիտասարդությամբ աչքի ընկնող մեր սփյուռքը, ինչպես նաև ՀՅԴ կառույցների համաշխարհային կոորդինացման դարավոր փորձը, և կտեսնեք մեր ազգի դերը միջազգային բեմում նոր մակարդակի բարձրացնելու աննախադեպ հնարավորություն։

Ժամանակակից աշխարհում հաղթանակի գրավական են ոչ այնքան բանակներն ու դիվանագետները, որքան ինֆորմացիան ու տնտեսությունը: Չլինելով մինչ այս ուղղակիորեն ընդգրկված տնտեսական բնագավառում' մենք պետք է պատրաստ լինենք սերտորեն համագործակցել համապատասխան գործարար կառույցների և անհատների հետ: Ցանկացած հայկական կառույց, որն ազգի համախմբումը ազգային շահերի շուրջ դնում է որպես իր նպատակ, մեզ համար բնական դաշնակից է և կարող է ակնկալել մեր լիակատար աջակցությունը։

Ի դեպ, հենց այս' առաջադեմ, գաղափարների լույսի ներքո է առավել նկատելի դառնում Սիմոն Զավարյանի փայլուն հեռատեսությունը: Լինելով տնտեսագետ, նա դեռևս Ցարական ղեկավար մարմիններում աշխատելիս մշակել է Արևելյան Հայաստանի տնտեսության ազատականացման բազմաթիվ ծրագրեր, բեղմանվոր գործունեություն ծավալել որպես Ազատամարտ, Դրոշակ և Առաջ թերթերի խմբագիր, եղել երիտասարդ սերնդի ճիշտ դաստիարակության գործի նվիրյալ: Նրա ողջ գործունեության հիմքում ընկած է եղել հավատքը հայ ժողովրդի առաջադեմ քաղաքակրթական կոչման, հավաքական կամքի ու կազմակերպված ուժի հանդեպ:

Տրամաբանական կլինի եթե խոսքս ավարտեմ նույն հեղինակից մեջբերումով։«Խոհեմ մարդիք հարմարվում են աշխահին» ասել է Բերնարդ Շոուն, "ոչ խոհեմները՝ համառորեն փորձում են աշխարհն իրենց հարմարեցնել։ Հետևաբար, մարդկության ամբողջ առաջընթացը կախված է անխոհեմներից։" Հայրենակիցներ, չանջատվելով ժամանակակից աշխարհի իրականությունից, մնանք համարձակ մեր նպատակների և երազանքերի մեջ, մնանք հավատարիմ մեջքիս հետևում պատկերված երեք մեծերի գործին, այն է՝ կերտել արժանապատիվ հայրենիք և առողջ ազգ։

Շնորհակալություն ուշադրության համար:

Մաղթում եմ Ձեզ հաճելի երեկո»:

Yerkir.am

Теги: Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

17:33 Бывшие высокопоставленные военные США открыто выступают против войны с Ираном
17:21 В России наказали "Дональда Трампа" за антиармянские призывы
16:18 Путин поздравил, а Трамп недоволен
16:06 Избрание сына Хаменеи духовным лидером Ирана демонстрирует преемственность политики
15:50 Правила выбора входных дверей с шумоизоляцией
15:47 Адаптивный дизайн: почему он важен для современного веб-сайта
15:42 Курс на ЕС? речь Пашиняна в Европарламенте и предупреждения Москвы
15:37 Геополитический развод: почему разрыв Пашиняна и Акопян — это "прощай" Китаю?
15:13 Межкомнатные двери в интерьере: как выбрать практичное и стильное решение
14:23 Прозрачное SEO: как белая оптимизация превращает сайты в генераторы продаж
13:52 Разгул "демократии" в Армении: Не избили, не спустили брюки, не уложили на асфальт, не били об стены!
13:07 Пашиняновский режим стоит рядом с Азербайджаном: Так была ли "поддержка"?
11:21 Видеоновости Армении и Диаспоры (1 марта – 8 марта)
19:42 Иранская война и "перошки-пати" Никола Пашиняна: что ждет Армению?
17:30 Рейтинг Пашиняна был виден в Иджеване, где с ним не хотели здороваться
17:15 Трамп хочет расчленить Иран, Алиеву предъявили счет за Арцах и "коридор"
17:08 Уже второе воскресенье в присутствии Пашиняна во время литургии упоминается имя Католикоса
16:52 Иран примет меры, если из Азербайджана что-то прилетит
13:02 Католикос Всех Армян поздравил женщин с праздником
12:47 Злополучная дорога: армянская логистика для Азербайджана
12:31 Армянская семья меняется
12:17 Израилю остаётся только поаплодировать